կանաչի

թարգմանություն՝ на русском - зелень, in English - herbs

Համեղ կերակրի գաղտնիքը կախված է համեմունքներից և կանաչիների օգտագործումից, իսկ ճիշտ համադրված կանաչիները խոհարարներին հանճարեղ են դարձնում:

Կանաչին խոհանոցի զարդն է համարվում: Այն օգտագործում են բոլոր ճաշատեսակների մեջ. համեմում ապուրները, ձկնային, մսային կերակուրները, ջեռեփուկները, աղցանները, բուտերբրոդները, սենդվիչները և այսպես շարունակ: Սովորաբար, խոհարարության մեջ ընդունված է օգտագործել ինչպես թարմ, այնպես էլ չորացված ու մանրեցված կանաչիներ: Կոնաչիները օրգանիզմի համար կարևոր նշանակություն ունեն, այդ իսկ պատճառով էլ վերջիններիս օգտագործումը շատ անհրաժեշտ է: Գոյություն ունեն կանաչիների բազմաթիվ տեսակներ, որոնցից ամենահայտնինեն են.
Ռեհան- Թարմ ռեհանը ուտեստին լավ բույր է հաղորդում, իսկ չորացրածը` լավ համ։

Մաղադանոս- Հիմնականում որպես խավարտ է օգտագործվում։ Մատուցելուց 1 րոպե առաջ այն պետք է ավելացնել ուտեստի մեջ։

Ուրց- Լայնորեն օգտագործվում է շոգեխաշած և ջեռոցում եփված ուտեստների մեջ, ինչպես նաև աղցանների և ապուրների մեջ։

Ծիտրոն- Հարմար է համեմել ապուրները, մսային (հատկապես գառան մսի հետ), բանջարեղենային ուտեստները և անգամ մրգային աղցանները։

Եղեսպակ- Հիմնականում օգտագործում են իտալական խոհանոցում՝ թռչնամիսը, ճագարի միսն ու այլ մսատեսակները համեմելու համար։

Անանուխ- Այն կարող եք ավելացնել ապուրների, աղցանների, լիմոնադների, կոկտեյլների, կոնֆետի, շոկոլադի և թեյի մեջ։

Սամիթ- Թարմ վիճակում ավելացվում է աղցանների, ապուրների, մսով երկրորդ ուտեստների, ձկան, բանջարեղենի և սոուսների մեջ։ Այն լայն օգտագործվում է նաև պահածոյացման մեջ։

Այս բոլոր բաղադրատոմսերում օգտագործվում է կանաչի:

karmir-lobov-axcan
Կարմիր լոբով աղցան
buterbrod-zatik-
Կանապե ”Զատիկ”
Ձվով տարտալետկա
Ձու լցոնված բազուկով
snndarar-pizza
Սննդարար պիցցա
anansov-xozapuxtov-axcan
Խոզապուխտով և անանասով աղցան
pizza-rulet
Պիցցա – ռուլետ
tapakac-kartofil-banjarexenov
Տապակած կարտոֆիլ բանջարեղենով
Հավի մսով կոտլետ
bulki-navakner-omletov
Բուլկի – նավակներ օմլետով
Կարտոֆիլ ”Շրթհարմոն”
Հնդկահավի ռուլետ
...34...