կեֆիր
թարգմանություն՝ на русском - кефир, in English - yogurt milk
Կեֆիրն ամբողջ աշխարհում լայն տարածում ունի, սակայն Հայաստանում վերջինիս փոխարինիչը՝ մածունը, առավել սիրված է: Կաթնամթերքների սիրահարներին խորհուրդ է տրվում նախաճաշին կեֆիր խմել: Վերջինս շատ օգտակար է օրգանիզմի ու առողջության համար: Այն լինում է 1.0 %, 2,5 % և 3.0 % յուղայնությամբ և հաճախ օգտագործվում է ամենատարբեր դիետաների ժամանակ: Կեֆիրը հիանալի համադրվում է մրգերի ու հատապտուղների հետ ու դառնում շատ համեղ ըմպելիք ինչպես երեխաների, այնպես էլ մեծահասակների համար:
Այն կարող եք ավելացնել նաև շոգեխաշվող մսի, ձկան ու կարտոֆիլի մեջ, դարձնելով վերջիններիս անչափ համեղ ու փափուկ:
Ստորև Ձեզ ենք ներկայացնում կեֆիրով պատրաստվող կերակուրների ու ըմպելիքների բաղադրատոմսերը:
Սոուս շաուրմայի համար
Իտալական թխվածք “Sfogliatella”
Բրոկոլիով և սնկով կարկանդակ
Վանիլային քափքեյք շոկոլադե կրեմով
Տորթ Սրտիկ
Խնձորով օլադի
Նրբաբլիթով խորտիկ-տորթ
Տորթ “Պանչո”
Շոկոլադե-սրճային տորթ
Ջալեբի
Կարտոֆիլով և մսով կարկանդակ
Խաչապուրի թավայի մեջ