համեմ
թարգմանություն՝ на русском - кинза, in English - cilantro
Խոհարարության մեջ օգտագործում են ինչպես թարմ համեմն, այնպես էլ դրա սերմերը:
Թարմ համեմը շատ օգտակար է օրգանիզմի համար. այն կարգավորում է սրտանոթային համակարգի աշխատանքը: Վերջինս խորհուրդ է տրվում օգտագործել ախորժակը բարելավելու ու նյութափոխանակությունը կարգավորելու համար, քանի որ այն պարունակում է A, C, B1, B2, P վիտամիններ:
Համեմն օգտագործում են ապուրներին, աղցաններին, բանջարեղենային կերակուրներին, մսային ռագուներին ու ձկնային ուտեստներին անզուգական համ հաղորդելու համար: Այն հիմնականում ավելացնում են կերակուրների մեջ որպեսզի պահպանվեն դրանց համն ու հոտը: Սովորաբար այս կանաչին լավ համադրվում է սնկայի կերակուրների հետ:
Այս բաղադրատոմսերի պատրաստման համար օգտագործվել է համեմ:







