ալյուր հնդկացորենի
թարգմանություն՝ на русском - гречневая мука, in English - buckwheat flour
Հնդկացորենի ալյուրը ստացվում է հնդկաձավարի (гречневая крупа) մանրացման եղանակով: Այն հարուստ է վիտամիններով (Е, С, РР և B խմբի վիտամիններ), օգտակար հանքանյութերով, չի պարունակում գլյուտեն և համարվում է դիետիկ:
Մեր օրերում հնդկացորենի ալյուրն ավելի քիչ է օգտագործվում, քան ցորենի ալյուրը: Սակայն դրանով պատրաստված թխվածքները շատ համեղ են ստացվում:
Ահա համեղ բաղադրատոմսեր՝ պատրաստված հնդկացորենի ալյուրից:

Հնդկացորենի ալյուրով տորթ