ձուկ
թարգմանություն՝ на русском - рыба, in English - fish
Ձուկը թերևս այն մթերքն է, առանց որի անհնար է պատկարացնել որևէ երկրի ազգային խոհանոց: Ձկնային կերակուրները ոչ միայն հիանալի համեղ են, այլև են պարունակում են օրգանիզմի համար շատ կարևոր և օգտակար վիտամիններ: Ձուկը հարուստ է յուղով, յոդով, ֆտորով, կալցիումով, սպիտակուցներով, որոնց հրաշալի համադրությունը նպաստում է ուղեղի աշխատանքի զարգացմանը, տեսողության լավացմանը, սրտանոթային համակարգի աշխատանքի կարգավորմանը, օգնում է ազատվել դեպրեսիայից, հոգնածությունից, բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունն ու ֆիզիկական աշխատանքը:
Հայտնի է 32 834 տեսակ ձուկ, որոնցից սակայն ոչ բոլորն են օգտագործվում խոհարարության մեջ: Ձկները խաշում, են, դնում ջեռոցը, տապակում, պատրաստում խորոված, աղցաններ ու ապուրներ և այլն: Այն հրաշալի համադրվում է սոուսների, բանջարեղենի, աղցանների հետ:
Մի բաժակ գինի, համեղ ձկնային կերակուր… վայելեք:
Փորձեք մեր առաջարկած համեղ ու յուրահատուկ բողադրատոմսերը:





