մածուն
թարգմանություն՝ на русском - мацун, in English - matzoon
Մածունի հայրենիքը համարվում է Հայկական լեռնաշխարհը: Այն պարունակում է ամինաթթուներ, սպիտակուցներ, վիտամիններ, ֆոսֆոր, մագնեզիում և կալցիում, որոնց շնորհիվ բարելավում է մարսողությունը, կարգավորում իմունային համակարգի աշխատանքը, օգնում է պայքարել թունավորումների, աղեստամոքսային հիվանդությունների, ճնշման տատնումների ու նյարդային լարվածության դեմ։ Բացի այդ վերջինս համարվում է դիետիկ մթերք:
Հայկական խոհանոցում մածունը հաճախ է օգտագործվում: Թերևս ամենահայտնի ապուրը՝ սպասն է, որի հիմքում հենց մածունն է: Ամռանը բոլորը պատրաստում են մածնաբրդոշ, որը հայկական ազգային ըմպելիք է:
Մածունը մատուցում են դոլմայի հետ, բացի այդ այն հրաշալի համադրվում է հնդկածավարի, պաստաների ու թխվածքաբլիթների հետ:
Վստահ ենք, որ Ձեզ դուր կգան ստորև ներկայացրած բաղադրատոմսերը:





