մանանեխ
թարգմանություն՝ на русском - горчица, in English - mustard
Մանանեխն ամենատարածված համեմունքներից մեկն է, որն ունի շուրջ 3000 տարվա պատմություն և ստացվում է համանուն բույսից: Այսօր վայրի մանանեխն աճում է Հոլանդիայում, Ֆրանսիայում, Եգիպտոսում ու Չինաստանում: Հայտնի են մանանեխի սպիտակ, սև ու վայրի տեսակները:
Սպիտակ մանանեխից ստանում են նաև շատ յուրահատուկ համ ունեցող մեղր: Իտալական ու ֆրանսիական խոհանոցում հատկապես լայն տարածում ունի սև մանանեխը, որով պատրաստվում են ամենատարբեր սոուսները: Վայրի մանանեխին բնորոշ է այրող, բայց ոչ դառը համը:
Այս համեմունքը հարուստ է եթերային յուղերով, պարունակում է ցինկ, երկաթ, ինչպեն նաև A, B, E վիտամիններ:
Վերջինս լայնորեն օգտագործվում է խոհարարության մեջ: Կախված տեսակից ու հավելումներից, այն կարող է ունենալ կծու, թթու, այրող և անգամ քաղցր համ: Հրաշալի համադրվում է մսի, ձկան, սնկերի, սենդվիչների, պիցցաների ու ջեռեփուկների հետ: Հիմք է հանդիսանում մի շարք համեղ սոուսների համար:
Այս բաղադրատոմսերն անպայման Ձեզ դուր կգան:











