մյուսլի
թարգմանություն՝ на русском - мюсли, in English - muesli
Մյուսլին առաջին անգամ պատրաստել է շվեյցարացի մի բժիշկ, ով մեծ կարևորություն է տվել օրգանիզմում մրգերի ու բանջարեղենների դերին: Տերմինն առաջացել է «Mus» բառից, որը նշանակում է «խյուս»:
Մյուսլին տարբեր ընդեղենի փաթիլների խառնուրդ է՝ մարմելադի կտորների, չորացված մրգերի, կոնֆետների, ընկույզների ավելացմամբ: Մյուսլին հիմնականում օգտագործում են որպես նախաճաշ՝ թրջելով այն յոգուրտով կամ կաթով:
Հեշտությամբ կարող եք գտնել մթերային խանութներում՝ ընդեղենի բաժնում:
Ահա այս համեղ բաղադրատոմսերի պատրաստման գործում օգտագործվել է մյուսլի:

Աղանդեր “Պարֆե”