մշկընկույզ (мускатный орех)
թարգմանություն՝ на русском - мускатный орех, in English - nutmeg
Մշկընկույզը «հավերժ կանաչ» մշկընկույզի ծառի պտուղն է, որի հայրենիքը Յավա կղզին է: Մշկընկույզի պլանտացիաների կարող եք հանդիպել Հնդկաստանում, Բրազիլիայում և աֆրիկյան երկրներում:
Վերջինիս բաղադրության 15%-ը կազմում են եթերային յուղերը, իսկ մնացածը` սպիտակուցները, վիտամինները, ֆոսֆորը, կալցիումը և այլն:
Խոհարարության մեջ մշկընկույզն օգտագործվում է ինչպես դեսերտների, թխվածքների մեջ, այնպես էլ մսային, ձկնային, բանջարեղենային ապուրների, կերակուրների ու սոուսների պատրաստման համար: Վերջինս հրաշալի համադրվում է բրյուսելյան կաղամբի, գազարի, ոգելից խմիչքների հետ:
Մեր առաջարկած բաղադրատոմսեր անպայման դուր կգան Ձեզ:
Կոտլետ կարտոֆիլով և մսային միջուկով
Ռավիոլի դդումի միջուկով
Ամանորյա թխվածքաբլիթներ
Թեղին հնդկահավի մսով և պիստակով
Ռուլետ սև թոքով
Քաղցրաբլիթներ
Հավի բդիկներ լցոնված սնկով
Սիսեռով և մսով ուտեստ
Հավի կրծքամիս բրնձով և լոլիկով
Լազանյա «Բոլոնեզ» սոուսով
Կարկանդակներ մսով և պանրով
Սնկով պիրոգ