մշկընկույզ (мускатный орех)

թարգմանություն՝ на русском - мускатный орех, in English - nutmeg

Մշկընկույզը «հավերժ կանաչ» մշկընկույզի ծառի պտուղն է, որի հայրենիքը Յավա կղզին է: Մշկընկույզի պլանտացիաների կարող եք հանդիպել Հնդկաստանում, Բրազիլիայում և աֆրիկյան երկրներում:

Վերջինիս բաղադրության 15%-ը կազմում են եթերային յուղերը, իսկ մնացածը` սպիտակուցները, վիտամինները, ֆոսֆորը, կալցիումը և այլն:

Խոհարարության մեջ մշկընկույզն օգտագործվում է ինչպես դեսերտների, թխվածքների մեջ, այնպես էլ մսային, ձկնային, բանջարեղենային ապուրների, կերակուրների ու սոուսների պատրաստման համար: Վերջինս հրաշալի համադրվում է բրյուսելյան կաղամբի, գազարի, ոգելից խմիչքների հետ:

Մեր առաջարկած բաղադրատոմսեր անպայման դուր կգան Ձեզ:

Բազմաշերտ գունավոր տորթ
Լցոնված հավ
Խնձորով տաք սիդր
Կարամելացված տանձով կարկանդակ
Ձու շոտլանդական ձևով
Թխվածքաբլիթ ”Զանգեր”
Կարտոֆիլ “Դոֆինե”
Ընկույզով տորթ նրբաբլիթներից
Գլինտվեյն
...56