յոգուրտ դասական
թարգմանություն՝ на русском - йогурт, in English - yogurt
Դասական յոգուրտի հիմքում կաթն է: Այն լայն տարածում ունի ամբողջ աշխարհում ու իր համի շնորհիվ մեծ պահանջարկ է վայելում: Դասական յոգուրտը յոգուրտի մյուս տեսակներից տարբերվում է իր համով, որում չկան համային հավելումներ:
Հայտնի են կաթնային, կաթնա-սերուցքային ու սերուցքային տեսակները, որոնք էլ լինում են տարբեր յուղայնության: Այն պարունակում է В, С, РР, D, А. Վիտամիններ, յոդ, կալցիում, ֆոսֆոր, որոնց շնորհիվ շատ օգտակար է օրգանիզմի համար: Կալցիումն ամրացնում է ոսկորները, մազերը, ատամներն ու եղունգները, իսկ աղեստամոքսային հիվանդությունների ժամանակ յոգուրտի օգտագործումն անհրաժեշտ է:
Դասական յոգուրտը օգտագործում են կրեմների, դեսերտների ու թխվածքների պատրաստման մեջ:
Այս բաղադրատոմսերը կօգնեն Ձեզ պատրաստել համեղ կերակուրներ:











