շաքարավազ հրուշակեղենային
թարգմանություն՝ на русском - сахар кондитерский, in English - confectioners' sugar
Շաքարավազի այս տեսակը լայնորեն կիրառվում է հրուշակեղենի արտադրության մեջ։ Այն ստանում են եղեգնաշաքարից կամ ճակնդեղաշաքարից։ Օգտագործվում է պոմադկաներ, դոնդողներ, կոնֆետներ, քաղցր զարդարանքներ, կրեմներ և տարբեր միջուկներ պատրաստելու համար։
Չափավոր կիրառումն օգնում է արագ վերականգնել էներգիան, խթանում է ուղեղի աշխատանքը։ Դրանով պատրաստված քաղցր մթերքները բարձրացնում են տրամադրությունը և օգնում են հաղթահարել սթրեսները։

Մակարուններ նուտելլայով