շաքարավազ
թարգմանություն՝ на русском - сахар, in English - sugar
Շաքարավազը հատիկավոր սննդային արտադրանք է: Այն կազմված է սախարոզի 0,2-2,5 մմ չափ ունեցող բյուրեղիկներից: Շաքարավազը ստացվում է շաքարի ճակնդեղի և շաքարեղեգի մշակման արդյունքում։
Շաքարավազը ակտիվացնում է ուղեղի և ողնաշարի արյան շրջանառությունը, իսկ վերջինիս բացարձակ բացակայության դեպքում կարող են տեղի ունենալ սկլերոտիկ փոփոխություններ:
Շաքարավազը լինում է մանր, խոշոր, շագանակագույն: Առանց նրա անհնար է պատկերացնել թխվածքներն ու դեսերտները, օշարակներն ու մուրաբաները: Շաքարավազը լայնորեն կիրառում են հրուշակեղենի արտադրության մեջ:
Ահա այն ուտեստները, որոնք պատրաստվում են շաքարավազի օգտագործմամբ:
Շոկոլադե տորթ «Միսիսիպի»
Տորթ «Ելակով պայթյուն»
Պահքային շոկոլադե թխվածք
Խնձորով կարկանդակ
Հունական պահքային թխվածք
Տորթ Շոկոլադե Պլոմբիր
Մեղրով ու խնձորով պահքային կարկանդակ
Բանանով ու թթվասերով կրեմ
Անգլիական կրեմ դարչինով
Բանանով ու նարնջով մաֆիններ
Կաթնաշոռային պանրիկներ
Շոկոլադե թխվածքաբլիթներ առանց ալյուրի