շաքարավազ
թարգմանություն՝ на русском - сахар, in English - sugar
Շաքարավազը հատիկավոր սննդային արտադրանք է: Այն կազմված է սախարոզի 0,2-2,5 մմ չափ ունեցող բյուրեղիկներից: Շաքարավազը ստացվում է շաքարի ճակնդեղի և շաքարեղեգի մշակման արդյունքում։
Շաքարավազը ակտիվացնում է ուղեղի և ողնաշարի արյան շրջանառությունը, իսկ վերջինիս բացարձակ բացակայության դեպքում կարող են տեղի ունենալ սկլերոտիկ փոփոխություններ:
Շաքարավազը լինում է մանր, խոշոր, շագանակագույն: Առանց նրա անհնար է պատկերացնել թխվածքներն ու դեսերտները, օշարակներն ու մուրաբաները: Շաքարավազը լայնորեն կիրառում են հրուշակեղենի արտադրության մեջ:
Ահա այն ուտեստները, որոնք պատրաստվում են շաքարավազի օգտագործմամբ:

Կաթնաշոռով տորթ բիսկվիթային ռուլետներով

Դարչինով կեքս

Խնձորով հունական պիրոգ ”Միլոպիտա”

Մեղրով տանձ շերտավոր խմորի մեջ

Միլֆեյ դդումով

Տորթ ”Թռչնի կաթ”

Կորեկաձավարով և դդումով ուտեստ

Տորթ Պայուսակ

Խնձորով պիրոգ

Դդումով տորթ

Ելակով և տանձով տորթ

Յոգուրտով տորթ առանց թխելու