ոլոռ
թարգմանություն՝ на русском - горох, in English - pea
Ոլոռի հայրենիքը հին Եգիպտոսն է, որտեղ էլ առաջին անգամ հասկացել են այս մթերքի կարևորությունն ու սննդարարությունը: Այն պարունակում է մեծ քանակությամբ սպիտակուցներ, ցինկ, ինչպես նաև B և K խմբի վիտամիններ:
Ոլոռն օգտագործում են պահածոյացված, թարմ և սառեցված վիճակում: Պետք է ուշադրություն դարձնել, որ պահածոյացված ոլոռն ունենա առողջ գույն և չոր չլինի:
Ոլոռը լայնորեն օգտագործում են ապուրներ, կրեմ-ապուրներ, կարկանդակներ ու աղցաններ պատրաստելու մեջ:
Այս համեղ բաղադրատոմսերը դուր կգան ինչպես Ձեզ, այնպես էլ Ձեր ընտանիքի անդամներին:

Կանաչ ոլոռով կրեմ-ապուր

Գարեձավար սնկով և կանաչ ոլոռով

Պաելյա

Կարտոֆիլով և սնկով ջեռեփուկ