պաղպաղակ
թարգմանություն՝ на русском - мороженое, in English - ice cream
Պաղպաղակն ամենահամեղ աղանդերն է համարվում: Այն ստանում են կաթի, սերուցքի ու շաքարավազի խառնուրդից: Վերջինս լինում է տարբեր տեսակների: Հայտնի են շոկոլադե, վանիլային, մրգային, հատապտղային, կաթնային և կարամելային տեսակները: Բացի այդ պաղպաղակը լինում է վաֆլիապատ, շոկոլադապատ, ջնարակապատ, ինչպես նաև պատված ընկույզով ու պնդուկով:
Պաղպաղակը համտեսում են և որպես առանձին ուտեստ, և հաճախ ավելացնում են տարբեր դեսերտների, թխվածքների ու սուրճի մեջ:
Այս բաղադրատոմսերը խոստանում են զարմացնել Ձեզ:

Կաթնաշոռով և բանանով դեսերտ

Շոկոլադե տորթ պաղպաղակ

Շոկոլադե տորթ-պաղպաղակ

Անանուխով փանքեյք շոկոլադով

Նրբաբլիթ – աղանդեր կաթնաշոռով

Սուրճ գլյասե