պանիր հոլանդական
թարգմանություն՝ на русском - голландский сыр, in English - Dutch cheese
Հոլանդական պանիրն ամենահայտնի պանիրներից մեկն է համարվում: Այն շատ օգտակար է, պարունակում է հանքային նյութեր, վիտամիններ, ինչպես նաև արագ մարսվում է ու օրգանիզմին մեծ քանակությամբ էներգիա հաղորդում: Հոլանդական պանիրը պատրաստվում է կովի թարմ կաթից, որի բաղադրության մեջ չպետք է լինեն ավելորդ հավելումներ:
Հոլանդական պանիր ընտրելիս պետք է մեծ ուշադրություն դարձնել գունավորմանը. այն պետք է լինի կամ սպիտակավուն կամ բաց դեղնավուն, իսկ մուգ դեղին գույնը կարող է խոսել պանիր բաղադրությունում առկա գունանյութերի մասին:
Այն պանիրը կարող եք օգտագործել ամենատարբեր կերակուրների մեջ, սակայն այն առավել լավ է համադրվում մրգերի ու սպիտակ գինու հետ:
Փորձեք մեր առաջարկած համեղ ուտեստները:









