պանիր մասկարպոնե
թարգմանություն՝ на русском - Сыр Маскарпоне, in English - Mascarpone Cheese
Աշխարհում հայտնի պանիր Մասկարպոնեն պատրաստվում է բարձր յուղայնության սերուցքի ու կիտրոնաթթվի կամ գինու թթվի միախառնումից: Այն պարունակում է A, C, PP и K և B խմբի վիտամիններ, ինչպես նաև երկաթ, կալցում ու կալիում:
Իր յուրահատուկ համի շնորհիվ, թերևս, միակ պանիրն է, որը լայնորեն օգտագործվում է հրուշակագործության մեջ: Նրանով պատրաստում են ամենահայտնի տորթերից մեկը՝ Տիրամիսուն, ինչպես նաև մի շարք դեսերտներ ու թխվածքներ: Մասկարպոնեն հրաշալի համադրվում է մրգերի հետ, իսկ իտալական խոհանոցում այն մի շարք սոուսների հիմքն է հանդիսանում:
Այստեղ կգտնեք այն բոլոր բաղադրատոմսերը, որոնցում օգտագործվում է Մասկարպոնե:

Խնձորով բավարական տորթ

Կոկոսով կոնֆետներ

Չիզքեյք ՛՛Օրեո՛՛

Շոկոլադե չիզքեյք

Անգլիական աղանդեր «Բանոֆի»

Պավլովյան տորթ

Չիզքեյք կարամելացված խնձորով

Տորթ «Շոկոլադե-սրճային բեզե»

Նրբաբլիթներով արագ տորթ

Ամանորյա թխվածք մասկարպոնեով և մրգերով

Շոկոլադե տորթ ծիրանաչրով

Ամանորյա տորթեր «Եղևնիներ»