պանիր պարմեզան
թարգմանություն՝ на русском - сыр пармезан, in English - parmesan cheese (Parmigiano-Reggiano)
Պարմեզանը համարվում է թերևս ամենաչոր ու պինդ պանիրը: Օրիգինալ Փարմիջանո-Ռեջանո պանիրը կարող է արտադրվել միայն Իտալիայի Էմիլյա-Ռոմանյա և Լոմբարդիա գավառներում։ Այս պանրի հիմքում ընկած է կովի կաթը: 1-3 տարի հնեցված պանիրը սովորաբար ունենում է կարամելային և սուր բույր, ինչպես նաև ձիգ է և չոր։ Հայտնի են Պարմեզան պանրի Fresco, Vecchio և Stravecchio տեսակները:
Այս պանիրը իտալական խոհանոցի անբաժան մասն է: Այն քերած վիճակում հարմար է օգտագործել աղցանների, պիցցաների, Ռիզոտտոյի մեջ, իսկ պինդ վիճակում սովորաբար ավելացնում են ապուրների ու սոուսների մեջ։
Վստահ ենք, որ Ձեզ դուր կգան մեր առաջարկած բաղադրատոմսերը:

Պանրային ֆոնդյու

Բրոկոլիով ապուր

Մսով ռուլետ շերտավոր խմորի մեջ

Տապակած սուլուգունի

Դդմիկով ու մսով նավակներ

Ռիզոտտո բադի մսով

Սպանախով սպագետտի

Սնկով տարտալետկաներ

Հավ ջեռոցում

Սոուս պեստո

Սպագետտի կարբոնարա

Աղցան ”Կեսար շամպինիոնով”