պանիր

թարգմանություն՝ на русском - сыр, in English - Chees

Պանիրը կաթից պատրաստվող սննդամթերք է, որին նաև անվանում են «խոհանոցի արքա»: Պանրի սննդային արժեքը պայմանավորված է սպիտակուցների, կաթնայուղի, ամինաթթուների, A, B և PP վիտամինների, կալցիումի և ֆոսֆորի աղերի պարունակությամբ։
Պանրի պատրաստման մեջ մեծ դերակատարություն ունի մի քանի պայման`
Կաթի տեսակը. պանրի պատրաստման մեջ կաթը մեծ նշանակությունը ունի: Կովի կաթը ամենանուրբն է` սերուցքային, քաղցրավուն բույրով, ինչն էլ պանրին հաճելի բույր է հաղորդում։
Արտադրող երկիրը. կարևոր է այն երկիրը, որտեղ առաջինն են բացահայտել և արտադրել պանիրը։
Հնեցումը. հնեցման ժամանակ պանիրները դառնում են հատիկային, հարթ, փխրուն կամ կրեմային: Քիչ հնեցված պանիրները փափուկ են։

Աշխարհում հայտնի են պանիրների տարբեր տեսակները, որոնք ունեն իրենց յուրահատուկ համն ու բույրը:
Պանիրը լայնորեն օգտագործվում է խոհարարության մեջ: Նրանով պատրաստումե ն կարկանդակներ, աղցաններ, տաք ուտեստներ: Այն ավելացնում են պիցցաների ու խաչապուրիների մեջ:
Համեղ բաղադրատոմսեր, որոնք անպայման պետք է փորձեք:

Ռավիոլի դդումի միջուկով
Բլիթներ պանրով և կարտոֆիլով
Աղցան բեկոնով և հավի մսով
Ուտեստ ”Սնկով զամբյուղներ”
Խոզի միս անանասով
Խորտիկներ պանրի և խոզապուխտի միջուկներով
Ամանորյա կանապե (6 տարբերակ)
Լոլիկով նախուտեստ-ժելե
Աղցան շերտավոր խմորի ցանցի մեջ
Շամպինիոն պանրով և բեկոնով
Նախուտեստ հազարի տերևներով և պանրային միջուկով
Նախուտեստ ծովախեցգետնի ձողիկներով
...10...1112...20...