պանիր
թարգմանություն՝ на русском - сыр, in English - Chees
Պանիրը կաթից պատրաստվող սննդամթերք է, որին նաև անվանում են «խոհանոցի արքա»: Պանրի սննդային արժեքը պայմանավորված է սպիտակուցների, կաթնայուղի, ամինաթթուների, A, B և PP վիտամինների, կալցիումի և ֆոսֆորի աղերի պարունակությամբ։
Պանրի պատրաստման մեջ մեծ դերակատարություն ունի մի քանի պայման`
Կաթի տեսակը. պանրի պատրաստման մեջ կաթը մեծ նշանակությունը ունի: Կովի կաթը ամենանուրբն է` սերուցքային, քաղցրավուն բույրով, ինչն էլ պանրին հաճելի բույր է հաղորդում։
Արտադրող երկիրը. կարևոր է այն երկիրը, որտեղ առաջինն են բացահայտել և արտադրել պանիրը։
Հնեցումը. հնեցման ժամանակ պանիրները դառնում են հատիկային, հարթ, փխրուն կամ կրեմային: Քիչ հնեցված պանիրները փափուկ են։
Աշխարհում հայտնի են պանիրների տարբեր տեսակները, որոնք ունեն իրենց յուրահատուկ համն ու բույրը:
Պանիրը լայնորեն օգտագործվում է խոհարարության մեջ: Նրանով պատրաստումե ն կարկանդակներ, աղցաններ, տաք ուտեստներ: Այն ավելացնում են պիցցաների ու խաչապուրիների մեջ:
Համեղ բաղադրատոմսեր, որոնք անպայման պետք է փորձեք:
![շպեցլե-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/05/շպեցլե-1.jpg)
![պանրով ռուլետ 1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/05/պանրով-ռուլետ-1.jpg)
![հավով-կարկանդակ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/05/հավով-կարկանդակ-1.jpg)
![լցոնած կարտոֆիլ 1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/05/լցոնած-կարտոֆիլ-1.jpg)
![նապաստակներ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/03/նապաստակներ-1.jpg)
![կարկանդակ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/03/կարկանդակ-1-4.jpg)
![կարկանդակ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/03/կարկանդակ-1-1.jpg)
![կարկանդակ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/03/կարկանդակ-1.jpg)
![ռուլետ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/02/ռուլետ-1.jpg)
![Հավով-ու-պաստայով-ուտեստ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/02/Հավով-ու-պաստայով-ուտեստ-1.jpg)
![պանրաշերտեր-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/02/պանրաշերտեր-1.jpg)
![գնդիկներ-1](https://www.cooks.am/wp-content/uploads/2018/02/գնդիկներ-1.jpg)