պղպեղ սև
թարգմանություն՝ на русском - чёрный перец, in English - black pepper
Սև պղպեղը խոհարարության մեջ ամենահայտնի համեմունքն է: Այն լինում է հատիկավոր ու աղացած տարբերակով: Այն և հաճելի համ է տալիս կերակուրներին, և միաժամանակ շատ օգտակար է, քանի որ պարունակում է սպիտակուցներ, վիտամիններ, երկաթ, կալիում և կալցիում: Աղացած սև պղպեղն ավելացնում են խճողակների, ապուրների, սոուսների, մսային կերակուրների մեջ, իսկ հատիկավորը սովորաբար օգտագործում են երկար ժամանակ եփվող կերակուրների մեջ: Համեղ ձուկ պատրաստելու գլխավոր նախապայմանը դափնու տերևն ու հատիկավոր սև պղպեղն է:
Ահա բաղադրատոմսերը, որոնցում օգտագործվում է սև պղպեղ:
Դդմիկ լցոնված մսով
Դդմիկով, մսով և պանրով կրեմ-ապուր
Սոխով ապուր ֆրանսիական ձևով
Կանապե ”սնկով զամբյուղներ”
Կաղամբով կարկանդակ
Կաղամար՝ լցոնված բրնձով և սնկով
Ձվով և ռուկոլայով աղցան
Հալած պանիր կանաչիով
Նախուտեստ նարնջի մեջ
Կարմիր լոբով աղցան
Պաստրոմա հավի մսով
Սոյայի սոուսով մարինացված բադ ջեռոցում