սիսեռ
թարգմանություն՝ на русском - горох, in English - pea
Սիսեռի հայրենիքը հին Մերձավոր Արևելքն է, որտեղ էլ առաջին անգամ հասկացել են այս մթերքի կարևորությունն ու սննդարարությունը: Սերմերը պարունակում են մինչև 30% սպիտակուց, մինչև 7% ճարպեր, ինչպես նաև A1, B1, B2 վիտամիններ: Սիսեռից պատրաստված սնունդ է առաջարկվում գեր ու շաքարային դիաբետով մարդկանց սննդակարգերի համար: Սննդաբաժնում սիսեռի ամենօրյա կիրառումը կարգավորում է լյարդի, երիկամների գործունեությունը, օրգանիզմը մաքրում թույներից ու խոչընդոտում արյան մեջ խոլեստերինի կուտակումը:
Սիսեռն օգտագործում են պահածոյացված, թարմ և սառեցված վիճակում: Այն լայնորեն օգտագործում են ապուրներ, կրեմ-ապուրներ, կարկանդակներ ու աղցաններ պատրաստելու մեջ:
Համեղ ու գեղեցիկ բաղադրատոմսեր, որոնք պատրաստվում են սիսեռից:









