վանիլին

թարգմանություն՝ на русском - ванилин, in English - vanilla

Վանիլինը խոհարարության մեջ ամենաշատ օգտագործվող համեմունքներից մեկն է համարվում: Աշխարհում հայտնի են վանիլինի շուրջ 100 տեսակներ, սակայն խոհարարության մեջ օգտագործվում է վանիլինի փոշին, էքստրակտը, փայտիկն ու էսենցիան: Չնայած իր քաղցր հոտին, վանիլինը դառնահամ է:
Վանիլինը խոհարարության մեջ օգտագործվում է թխվածքների, դեսերտների, բուլկիների, թխվածքաբլիթների, կուլիչների ու մի շարք այլ քաղցրավենիքների մեջ:
Սակայն, վանիլին օգտագործելիս հարկավոր էզգույշ լինել չափաքանակների հետ, քանի որ շատ օգտագործման դեպքում թխվածքներն և աղանդերը ձեռք են բերում դառնություն: Հիմնականում թխվածքների համար օգտագործում են առավելագույնը 1թ/գդ վանիլինի փոշի:
Վանիլինի էսենցիան և էքստրակտը մուգ գունավորմաբ հեղուկներ են, որոնք ներկայումս ավելի շատ են կիրառվում, քան վանիլինի փոշին կամ փայտիկը:
Վանիլինի փայտիկը օգտագործում են հետևյալ կերպ. դանակով երկայնական կտրվածք են անում և օգտագործում միջուկը: Վերջինս, իհարկե, աննկարագրելի նուրբ համ է հաղորդում աղանդերին, սակայն միջուկի մեջ առկա սև մասնիկները չեն լուծվում խմորի կամ կրեմի մեջ, ուստի վանիլինի փայտիկի օգտագործումը փոքր-ինչ անհատական բնույթ է կրում:

Վանիլինը շատ օգտակար է օրգանիզմի համար, քանի որ բարձրացնում է աշխատունակությունը, բարելավում է ախորժակն ու կարգավորում մարսողական համակարգը:
Ծանոթացեք այս բաղադրատոմսերին, որոնք անպայման Ձեզ դուր կգան:

Չիզքեյք «Բրաունի ազնվամորիով»
Դիետիկ աղանդեր ”Clouds”
Տորթ «Գվադելուպա»
Տորթ «Էլինա»
Տորթ «Մարոնիեր»
Ֆրանսիական աղանդեր «Choux» վանիլային կրեմով
Տորթ Օպերա
Նուշով չիզքեյք կարմիր հաղարջով
Տորթ «Դոբոշ»
Չիզքեյք սև սալորաչրով
Տորթ «Տրյուֆել»
Մինի բուլկիներ եփած կրեմով
...10...2021...30...