վանիլին

թարգմանություն՝ на русском - ванилин, in English - vanilla

Վանիլինը խոհարարության մեջ ամենաշատ օգտագործվող համեմունքներից մեկն է համարվում: Աշխարհում հայտնի են վանիլինի շուրջ 100 տեսակներ, սակայն խոհարարության մեջ օգտագործվում է վանիլինի փոշին, էքստրակտը, փայտիկն ու էսենցիան: Չնայած իր քաղցր հոտին, վանիլինը դառնահամ է:
Վանիլինը խոհարարության մեջ օգտագործվում է թխվածքների, դեսերտների, բուլկիների, թխվածքաբլիթների, կուլիչների ու մի շարք այլ քաղցրավենիքների մեջ:
Սակայն, վանիլին օգտագործելիս հարկավոր էզգույշ լինել չափաքանակների հետ, քանի որ շատ օգտագործման դեպքում թխվածքներն և աղանդերը ձեռք են բերում դառնություն: Հիմնականում թխվածքների համար օգտագործում են առավելագույնը 1թ/գդ վանիլինի փոշի:
Վանիլինի էսենցիան և էքստրակտը մուգ գունավորմաբ հեղուկներ են, որոնք ներկայումս ավելի շատ են կիրառվում, քան վանիլինի փոշին կամ փայտիկը:
Վանիլինի փայտիկը օգտագործում են հետևյալ կերպ. դանակով երկայնական կտրվածք են անում և օգտագործում միջուկը: Վերջինս, իհարկե, աննկարագրելի նուրբ համ է հաղորդում աղանդերին, սակայն միջուկի մեջ առկա սև մասնիկները չեն լուծվում խմորի կամ կրեմի մեջ, ուստի վանիլինի փայտիկի օգտագործումը փոքր-ինչ անհատական բնույթ է կրում:

Վանիլինը շատ օգտակար է օրգանիզմի համար, քանի որ բարձրացնում է աշխատունակությունը, բարելավում է ախորժակն ու կարգավորում մարսողական համակարգը:
Ծանոթացեք այս բաղադրատոմսերին, որոնք անպայման Ձեզ դուր կգան:

շոկոլադե-թխվածքաբլիթ-1
Շոկոլադե թխվածքաբլիթ ամերիկյան ձևով
կրեմ-1
Կաթնաշոռային կրեմ
պիրոգ-1
Պահքային շոկոլադե-սրճային կարկանդակ
շոկոլադե-պլոմբիր-1
Տորթ Շոկոլադե Պլոմբիր
Տորթ-սուֆլե-1
Տորթ-սուֆլե
կարկանդակ-1
Կարկանդակ կաթնաշոռային խմորով
Տորթ-«Էլիզաբեթ»-1
Տորթ «Էլիզաբեթ»
շոռակարկանդակ-1
Շոռակարկանդակ
կրեմ-մասկարպոնե-1
Մասկարպոնեով կրեմ
թթվասերային-կրեմ-1
Թթվասերային կրեմ
Նրբաբլիթներ-1
Շոկոլադե նրբաբլիթներ
Տոնական-թխվածքաբլիթներ-1
Տոնական թխվածքաբլիթներ
...45...10...