տաքդեղ

թարգմանություն՝ на русском - перец, in English - pepper

Տաքդեղի հայրենիքը Կենտրոնական Ամերիկան է: Բնության մեջ գոյություն ունի տաքդեղի շուրջ 2000 տեսակ, որոնք միմյանցից տարբերվում են իրենց գունավորմամբ, մեծությամբ, համով ու հոտով: Վերջիններս լինում են կարմիր, կանաչ, դեղին, նարնջագույն, որոնք գեղեցիկ գունավորում են հաղորդում դրանցով պատրաստված ուտեստներին և աղցաններին: Հայտնի են բուլղարական, սև կարդինալ, յովա, չիլի, Կալիֆորնիայի հրաշք, Վիկտորյա տեսակները:

Տաքդեղը կարգավորում է արյան ճնշումը, բարելավում ախորժակը, նպաստում եղունգների ու մազերի աճին: Տաքդեղն օգտագործում են ապուրների, տաք ուտեստների, մսային ու բանջարեղենային կերակուրների պատրաստման ժամանակ: Այն մի շարք աղցանների անբաժան մասն է կազմում և կարող եք ձեռք բերել մայիս-հոկտեմբեր ամիսներին:

Տաքդեղով շատ համեղ բաղադրատոմսեր կան, որոնք ներկայացնում ենք Ձեր ուշադրությանը:

Բանջարեղենային թեթև աղցան
Լազանյա խոզի մսով
Մսի կոլոլակով ապուր
Իտալական պիցցա
Բարակ իտալական պիցցա
Լցոնված տաքդեղ
Բանջարեղենային պիցցա
Բանջարեղենային լազանյա
Եգիպտացորենով աղցան
Գազարով և հավի մսով աղցան
...45