քացախ

թարգմանություն՝ на русском - уксус, in English - vinegar

Քացախը ստանում են մրգերի վերամշակումից: Օրինակ, խնձորի քացախը ստանում են խնձորի սպիրտի վերամշակումից, գինու քացախը ստանում են գինու վերամշակումից:

Վերջինս, քացախաթթվի ջրային լուծումն է: Այն օժտված է մի շարք օգտակար հատկություններով, որոնց շնորհիվ էլ լայնորեն կիրառվում  է ոչ միայն խոհանոցում, այլև ոչ ավանդական բժշկության մեջ։  Քացախն ունի միզամուղ հատկություն, հիանալի ախտահանող միջոց է, արդյունավետ է աղիքային հիվանդությունների դեպքում։

Քացախը չափազանց լայն տարածում է գտել խոհանոցում: Այն օգտագործում են մարինադների, թանձրուկների, անգամ որոշ աղանդերների պատրաստման ժամանակ: Այն լայնորեն օգտագործվում է տնային պայմաններում և յուրաքանչյուրիս խոհանոցի անբաժան մասնիկն է:

Ամենահամեղ բաղադրատոմսերը, որոնց պատրաստման համար անհրաժեշտ է քացախ:

Օլադի հոլանդական ձևով
Բանջարեղենային աղցան ֆետա պանրով
Լոլիկով և ռուկոլայով աղցան
Խնձորով և բազուկով աղցան
Կարմիր լոբով աղցան
Տորթ ”Նրբություն”
Կորեական աղցան բողկով
Հավի մսով և ձվով աղցան
Կարամելացված խնձորներ
Լուլա քյաբաբ տավարի մսից
Զատիկի ձու՝ մարմարյա
Աղցան Նիսուազ
...56...