քացախ

թարգմանություն՝ на русском - уксус, in English - vinegar

Քացախը ստանում են մրգերի վերամշակումից: Օրինակ, խնձորի քացախը ստանում են խնձորի սպիրտի վերամշակումից, գինու քացախը ստանում են գինու վերամշակումից:

Վերջինս, քացախաթթվի ջրային լուծումն է: Այն օժտված է մի շարք օգտակար հատկություններով, որոնց շնորհիվ էլ լայնորեն կիրառվում  է ոչ միայն խոհանոցում, այլև ոչ ավանդական բժշկության մեջ։  Քացախն ունի միզամուղ հատկություն, հիանալի ախտահանող միջոց է, արդյունավետ է աղիքային հիվանդությունների դեպքում։

Քացախը չափազանց լայն տարածում է գտել խոհանոցում: Այն օգտագործում են մարինադների, թանձրուկների, անգամ որոշ աղանդերների պատրաստման ժամանակ: Այն լայնորեն օգտագործվում է տնային պայմաններում և յուրաքանչյուրիս խոհանոցի անբաժան մասնիկն է:

Ամենահամեղ բաղադրատոմսերը, որոնց պատրաստման համար անհրաժեշտ է քացախ:

Բալով շոկոլադե կեքս
Մարինացված նեխուր
Տորթ Սրտիկ
Շոկոլադե կեքս Պահքի համար
Աղցան «Վինեգրետ»
Մանթի “Լաջան” սոուսով
Խոզի բուդ ջեռոցում
Բուժենինա ”Մսային ասորտի”
Կորեական աղցան
Հունական սոուս Ձաձիկի
Ձվածեղ “Poché”
Բազուկով սառը ապուր
...67...