քացախ
թարգմանություն՝ на русском - уксус, in English - vinegar
Քացախը ստանում են մրգերի վերամշակումից: Օրինակ, խնձորի քացախը ստանում են խնձորի սպիրտի վերամշակումից, գինու քացախը ստանում են գինու վերամշակումից:
Վերջինս, քացախաթթվի ջրային լուծումն է: Այն օժտված է մի շարք օգտակար հատկություններով, որոնց շնորհիվ էլ լայնորեն կիրառվում է ոչ միայն խոհանոցում, այլև ոչ ավանդական բժշկության մեջ։ Քացախն ունի միզամուղ հատկություն, հիանալի ախտահանող միջոց է, արդյունավետ է աղիքային հիվանդությունների դեպքում։
Քացախը չափազանց լայն տարածում է գտել խոհանոցում: Այն օգտագործում են մարինադների, թանձրուկների, անգամ որոշ աղանդերների պատրաստման ժամանակ: Այն լայնորեն օգտագործվում է տնային պայմաններում և յուրաքանչյուրիս խոհանոցի անբաժան մասնիկն է:
Ամենահամեղ բաղադրատոմսերը, որոնց պատրաստման համար անհրաժեշտ է քացախ:


