քրքում
թարգմանություն՝ на русском - Куркума, in English - Turmeric
Քրքում համեմունքը ստացվում է համանուն բույսի արմատից, և ունի մուգ դեղնավուն, նարնջագույն գունավորում:
Քրքումի կիրառությունը
Խոհարարության մեջ հաճախ քրքումն օգտագործվում է որպես համեմունք: Այն ուտետներին հաղորդում է շատ հետաքրքիր համ և բույր:
Այն հիմնականում օգտագործվում է մսի, ձկան, թռչնամսի, բանջարեղենի, և տարբեր տեսակի փլավների մեջ: Քրքումը նաև հանդիսանում է հանրահայտ քարրի համեմունքի բազային բաղադրիչներից մեկը:
Քրքումի հազարավոր տեսակներից միայն երեքն են տեղ գտել խոհարարության մեջ: Այն մեծ տարածում է ապրել հատկապես հնդկական խոհանոցում:
Պարզվել է, որ քրքումը դանդաղեցնում է արյան շրջանառությունը և սրտի աշխատանքը: Այն արյան մեջ նվազեցնում է ավելորդ շաքարի քանակությունը, ունի բարերար ազդեցություն սրտանոթային համակարգի համար: Քրքումը ունի նաև վերքերը բուժելու հատկություն: Այն նաևհանդիսանում է երկաթի, ֆոսֆորի, կալցիումի և յոդի լրացուցիչ աղբյուր: Այդ է պատճառը, որ այն օգտագործվում է նաև բժշկության մեջ:
Քրքում կարելի է ձեռք բերել ցանկացած սուպերմարկետում, մթերային խանութում, համեմունքների մասնագիտացած խանություն, ինչպես նաև շուկայի համապատասխան բաժիններում:
Բաղադրատոմսեր քրքումով
Ստորև կգտնեք Ձեզ անհրաժեշտ բաղադրատոմսերը՝ պատրաստված այս հիանալի և օգտակար համեմունքով: Հաճախ կիրառեք քրքում և լրցեք ձեր խոհանոցը վառ բույրերով:











