Ինչպես յուրօրինակ զարդարել Զատիկի ձուն

zardarel-zatiki-dzun-12

Զատիկին ձվերի ներկումն ընտանիքի անդամներին միավորելու հետաքրքիր գործընթացներից մեկն է: Այժմ խանութներից կարող եք գտնել ձվերը զարդարելու համար նախատեսված բազմաթիվ ներկեր, փայլեր, զարդարանքի պարագաներ և այլն: Ներկայացնենք, թե ինչպես ինքներդ կարող եք գեղեցիկ և օրիգինալ զարդարել զատիկի ձվերը:
Կարևոր է հիշել, որ արհեստական նյութերով ներկված կամ զարդարված ձվերը գերադասելի է օգտագործել որպես դեկորացիա, իսկ ուտելու համար նախատեսված ձվերը կարող եք ներկել՝ օգտագործելով  բնական գունանյութեր 🙂

Գունանյութերով ներկում

Ձվերը սննդային գունաներկերով ներկելու համար բավական է միայն բացել գույնն ու ձվերն այնտեղ թողնել 10-20 րոպե: Այս կերպ կարող ենք ստանալ ինչպես բաց, այնպես էլ՝ մուգ գունավորում:

Ինչպես գեղեցիկ զարդարել զատիկի ձուն. գրադիենտի էֆեկտ

Գրադիենտի էֆեկտ ստանալու համար պետք է շերեփի միջոցով ձվերը կիսով չափ տեղադրել ներկի մեջ 3 րոպեով՝ անընդհատ բարձրացնելով և իջեցնելով: Այնուհետև պետք է բարձրացնել մինչ մյուս կեսը և թողնել 5 րոպե, իսկ վերջին 10 րոպեն ներկի մեջ թողնել միայն ձվերի տակի հատվածը:

zardarel-zatiki-dzun-2

zardarel-zatiki-dzun-3

Զոլավոր ձվեր

Գծավոր ձվեր ստանալու համար նույն ներկը տարբեր խտությամբ լցրեք մի քանի ամանների մեջ և հերթականությամբ ձվերն այնտեղ տեղադրեք:

zardarel-zatiki-dzun-4

zardarel-zatiki-dzun-5

Գրություններով ձվեր

Այսպիսի ձվեր ստանալու համար բավական է միայն ձվերը ներկել սովորական գուաշով կամ մատիտներով: Կարևոր է միայն այն, որ մատիտները փափուկ լինեն:

zardarel-zatiki-dzun-6

zardarel-zatiki-dzun-7

Ժանյակավոր ձվեր

Ձվերը փաթաթեք ժանյակավոր կտորով և 10 րոպե թողեք ներկի մեջ: Հանելով կտորը՝ կստանաք ժանյակավոր գեղեցիկ ձվեր, որոնց կողքով անտարբեր չի կարող անցնել ոչ ոք:

zardarel-zatiki-dzun-8

zardarel-zatiki-dzun-9

zardarel-zatiki-dzun-10

Փայլերով ձվեր

Այսպիսի ձվեր պատրաստելու համար կարող եք օգտագործել ինչպես զատիկի, այնպես էլ՝ դիմահարդարման համար նախատեսված փայլեր: Վերջին պարագայում պետք է շատ ուշադիր լինել, որպեսզի փայլերը չհայտնվեն ուտելիքի մեջ: Ձվի այն հատվածին, որտեղ ցանկանում եք փայլեր անել, սոսինձ եք քսում ու փայլերը շաղ տալիս վրան: Կարող եք վրձինը թաթախել սոսնձի մեջ, ձվի վրա նկարներ անել և այդտեղ լցնել փայլերը: Մինչ սոսնձի չորանալը, պետք է ձվերը զգուշությամբ վերցնել:

zardarel-zatiki-dzun-11

Գունավոր հատիկներով զարդարված ձվեր

Ինչպե՞ս գեղեցիկ զարդարել զատիկի ձուն: Այս հարցում մեզ օգնության կգան գունավոր հատիկները, որոնք կարող եք օգտագործել ոչ միայն Կուլիչի, այլև ձվերի զարդարման համար: Պետք է ձուն թաթախել սպիտակուցի մեջ ու վրան ցանել հատիկները:

zardarel-zatiki-dzun-12

zardarel-zatiki-dzun-20

Աբստրակտ զոլերով ձվեր

Ձվերի վրա սոսնձվող ժապավեններով տարբեր զոլեր արեք: Հերթականությամբ ձվերը լցրեք ներկի մեջ, ապա հանեք ժապավենները:

 

zardarel-zatiki-dzun-13

Թելերով ձվեր

Ձվերը թելերով զարդարելու համար պետք է վերջիններիս վրա բարակ շերտով սոսինձ քսել ու վրան գունավոր թելեր փաթաթել:

zardarel-zatiki-dzun-14

Նախշերով ձվեր

Ֆլոմաստերներով և մարկերներով ձվի վրա գեղեցիկ նախշեր կարող եք անել: Մնում է միայն ընտրել համապատասխան նախշն ու նույնությամբ ներկել ձուն:

zardarel-zatiki-dzun-15

zardarel-zatiki-dzun-16

Խճանկարով ձվեր

Ինչպե՞ս խճանկարով զարդարել զատիկի ձուն: Հեշտությամբ: Մնում է միայն գդալով հարվածել ձվի կեղևին և ձուն դնել գունանյութի մեջ: Ահա և պատրաստ է:

zardarel-zatiki-dzun-17

zardarel-zatiki-dzun-18

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

  1. patahabar dzver@ mi qani jam toxelem nerki mej . hnaravor e tunavorum arajana? . da vtangavor e??

    1. Ոչ, հանգիստ եղեք, եթե օգտագործել եք կերակրի ներկեր, ապա թունավորում չի առաջանա 🙂

        1. Շատ ուրախ ենք, որ հավանել եք 🙂

      1. Սիրելի Լուսինե, այս բաղադրատոմսում քացախ չենք ավելացնում։ ։)

    1. Սիրելի Լաուրա, շատ ուրախ ենք, որ Ձեզ դուր է եկել։ Գունավոր ձվեր ստանալու համար նույն ներկը տարբեր խտությամբ լցրեք մի քանի ամանների մեջ և հերթականությամբ ձվերն այնտեղ տեղադրեք: ։)

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *