Աղաբլիթ

axablit-11

Սուրբ Սարգսի տոնին ընդառաջ երիտասարդ աղջիկներն ու տղաները շտապում են աղի բլիթ ուտել՝ երազում իմանալու համար, թե ո՞վ է ապագա հարսնացուն կամ փեսացուն 🙂
Դե ինչ, այս անգամ Ձեզ կներկայացնենք աղաբլիթ պատրաստելու մի քանի պարզ բաղադրատոմսեր, որոնք պատրաստելը ոչ միայն հեշտ, այլև հաճելի գործընթաց է:

1 տարբերակ

axablit-5

  • Ալյուր – 80 գր
  • Կաթ 40 – մլ
  • Բուսայուղ – 2ճ/գդ
  • Փխրեցուցիչ – 0,5 թ/գդ
  • Պապրիկա – 1 թ/գդ
  • Աղ – 1 թ/գդ
  • Շաքարավազ – 1 թ/գդ
  • Պղպեղ – ըստ ճաշակի

Ալյուրը խառնում ենք պապրիկայի, սև պղպեղի, փխրեցուցչի, աղի ու շաքարավազի հետ: Առանձին ամանում խառնում ենք կաթն ու բուսայուղը: Հեղուկ զանգվածը լցնում ենք չոր բաղադրիչների մեջ և խմոր հունցում: Խմորը գրտնակում ենք, բաժակով շրջաններ կտրում, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և 200 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 15 րոպե:

axablit-4

2 տարբերակ

axablit-7

  • Ալյուր –  220 գր
  • Թթվասեր – 100 գր
  • Կարագ 100 – գր
  • Փխրեցուցիչ – 10 գր
  • Աղ – 2 ճ/գդ

Ալյուրը, աղն ու փխրեցուցիչը խառնում ենք, ավելացնում ենք կտրատած սառը կարագը և թթվասերը ու խմոր հունցում: Սեղանին ալյուր ենք ցանում և խմորը 0,5 սմ հաստությամբ գրտնակում: Կտրատում ենք, դնում յուղաթղթապատ ձևամանի մեջ և 200 աստիճան տաքացրած ջեռոցում թխում 12-15 րոպե:

axablit-1

3 տարբերակ

axablit-6

  • Եգիպտացորենի ալյուր – 100 գր
  • Ալյուր – 100 գր
  • Բուսայուղ – 4 ճ/գդ
  • Շաքարավազ – 1 ճ/գդ
  • Փխրեցուցիչ – 1 ճ/գդ
  • Աղ – 2 ճ/գդ
  • Քիմիոն – 0,5 թ/գդ
  • Սև քունջութ – 0,5 թ/գդ
  • Քրքում – 0,5 թ/գդ
  • Կաթ – 80 – 100 մլ

Երկու տեսակի ալյուրները մաղում ենք, ավելացնում ենք աղը, շաքարավազը, փխրեցուցիչը, ինչպես նաև քրքումը: Զանգվածը լավ խառնում ենք, այնուհետև ավելացնում մյուս չոր բաղադրիչներն ու բուսայուղը: Վերջում լցնում ենք սենյակային ջերմաստիճանի կամ փոքր-ինչ տաքացրած կաթն ու խմոր հունցում: Գրտնակում ենք, 3-4 մմ հաստությամբ բլիթներ ենք ձևավորում և յուղաթղթապատ ձևամանում թխում 10-12 րոպե, 180 աստիճան տաքացրած ջեռոցում:

axablit-2

4 տարբերակ

axablit-8

  • Ջուր – 50 մլ
  • Կարագ – 50 գր
  • Փխրեցուցիչ – 2 թ/գդ
  • Աղ – 2 թ/գդ
  • Ձու – 1 հատ
  • Ձիթայուղ – 2 ճ/գդ
  • Ալյուր – 320 գր
  • Շաքարավազ – 1 թ/գդ
  • Քացախ –  1 թ/գդ
  • Սև քունջութ – 2 ճ/գդ

Ալյուրը մաղում ենք փխրեցուցիչի հետ, աելացնում աղն ու շաքարավազը և խառնում: Զանգվածի մեջ ավելացնում ենք խորանարդաձև կտրատած սառը կարագը և ձեռքերով մանրացնում (պետք է արագ կատարել, որպեսզի կարագը չհալչի): Ալրային զանգվածի մեջտեղում անցք ենք անում և մեջը լցնում ձվի սպիտակուց, ձիթայուղն ու քացախը, աստիճանաբար ավելացնում ենք ջուրն ու խմոր հունցում: Խմորը 10 րոպեով տեղափոխում ենք սառնարան, այնուհետև հանում ենք, 4 մասի բաժանում և յուրաքանչյուր մասից խողովակներ ձևավորում: Խողովակները կտրատում ենք, վրան քսում դեղնուցի ու 2 ճ/գդ ջրի խառնուրդը և լցնում քունջութը: Բլիթները տեղափոխում ենք յուղաթղթապատ ձևամանի մեջ և թխում 190 աստիճան տաքացրած ջեռոցում 150 րոպե:

axablit-3

5 տարբերակ

  • Ալյուր – 150 գր
  • Ջուր – 60 մլ
  • Բուսայուղ – 3 ճ/գդ
  • Փխրեցուցիչ – 0,5 թ/գդ
  • Շաքարավազ – 0,5 թ/գդ
  • Աղ – 1,5 թ/գդ
  • Քունջութ – 2 ճ/գդ

axablit-10

Խառնում ենք բոլոր չոր բաղադրիչներն ու ավելացնում ջուրը և բուսայուղը: Լավ խառնում ենք և խմոր հունցում: 2-3 մմ հաստությամբ գրտնակում ենք, սրտիկներ կտրում և բուսայուղապատ ձևամանի մեջ թխում 10-15 րոպե, 200 աստիճան տաքացրած ջեռոցում:

axablit-9

Ընտրեք Ձեզ առավել դուր եկած բաղադրատոմսն ու պատրաստեք շատ համեղ աղի բլիթ 🙂

 

 

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *