Աղն ամենաունիվերսալ համեմունքն է, որը մարդն օգտագործում է անհիշելի ժամանակներից: Այն գրեթե յուրաքանչյուր ուտեստի պատրաստման համար անփոխարինելի է: Ինչ որ ժամանակ այս միներալը մարդիկ նույնիսկ օգտագործել են որպես վճարման միջոց, աղի համար անգամ ապստամբություններ ու արյունոտ պատերազմներ են եղել: Աղը ոչ միայն լավացնում է սննդի համային որակները, այլև օրգանիզմի համար կենսական անհրաժեշտություն է ներկայացնում: Իսկ դուք գիտեք, որ աղի մի շարք տեսակներ կան:
Կերակրի աղ
Սա ամենատարածված աղն է, որը կգտնեք յուրաքանչյուր խոհանոցում։ Այն ստանում են գոլորշիացման ճանապարհով աղային բնանստվածքից կամ հանքից հանվող քարաղից: Որպես կանոն, բնական աղը խառնուրդներ է պարունակում, այդ պատճառով հումքը վերամշակման է ենթարկվում: Ռաֆինացման արդյունքում ստացվում է գրեթե մաքուր նատրիումի քլորիդ:
Որոշ երկրներում կերակրի աղը պարտադիր յոդացվում է մի շարք հիվանդությունների կանխարգելման համար:
Քարաղ
Այս աղն արդյունահանվում է բացառապես հանքերից: Այն սովորաբար լինում է առանց կողմնակի խառնուրդների և աչքի է ընկնում հավասարաչափ բյուրեղներով: Այն հատկապես շատ են օգտագործում հրեական խոհանոցում միսն աղ դնելու համար:
Քարաղը գերադասում են պրոֆեսիոնալ խոհարարները: Համարվում է, որ այն ավելի նուրբ համ ունի, իսկ բազմաշերտ կառուցվածքի շնորհիվ բյուրեղները լավ են կպչում ցանկացած մակերեսի` օրինակ, մսին, ձկանը և անգամ այն բաժակների եզրին, որոնցով մատուցվում են Մարգարիտա կամ Աղե շուն կոկտեյլները:
Ծովի աղ
Ի տարբերություն քարաղի և կերակրի աղի, այս տեսակը ստացվում է ծովի ջրի գոլորշիացման արդյունքում, այդ պատճառով համարվում է օրգանական: Երբեմն այն հավաքում են ձեռքով, այլ ոչ թե մեքենայացված եղանակով, այդ պատճառով ծովի աղի արտադրությունը ավելի թանկ է արժենում: Այդպիսի հատուկ մոտեցման արդյունքում ծովի աղը պահպանում է բնական օգտակար միներալները, որոնք ազդում են գույնի և համի վրա: Բազմաթիվ խոհարարներ համոզված են, որ ծովի աղը իր մյուս եղբայրներից ավելի օգտակար է:
Ֆիլիպինյան աղ
Աղի այս տարատեսակն օգտագործվում է խոհարարության բարձրարվեստում: Մթերքը բացառիկ է, քանի որ այն ստանում են միայն Ֆիլիպինների Պանգասինան պրովինցիայում, որը հայտնի է աղի արտադրությամբ: Տարվա մեջ ընդամենը մի քանի ամիս` դեկտեմբերից մինչև մայիս, երբ ավարտվում է անձրևների սեզոնը, թեժ արևը սկսում է գոլորշիացնել նախկինում թագավորական ծովախեցգետինների բուծման համար նախատեսված տարաներում կուտակված ջուրը: Բյուրեղները արտասովոր ձև և ծովախեղգետնին բնորոշ համ են ստանում:
Սև աղ
Այսպիսի աղ օգտագործում են Հնդկաստանում. Մթերքը հազվադեպ է արտահահանվում իր յուրահատկության պատճառով: Սև աղի բաղադրության մեջ մեծ քանակի սուլֆատներ, միներալներ և այլ նյութեր են մտնում, ինչն էլ անսովոր գույն և ծծմբի արտասովոր հոտ են հաղորդում, որը բնականաբար ոչ բոլորին կարող է դուր գալ:
Մեռլո աղ
Այս աղի գյուտը ֆրանսիացիներինն է: Հնարամիտ մի գուրմանի մտքով անցել է աղ ստանալ կարմիր Մեռլո գինու գոլորշիացման միջոցով: Ստացված մթերքը կարմիր գույն և գինու նուրբ բույր ունի: Ի սկզբանե աղն օգտագործում էին միայն աղանդերների պատրաստման ժամանակ, հետո սկսեցին ավելացնել ծովամթերքին և մարմարյա սթեյքին:
Հիմալայան աղ
Երկաթի պարունակության շնորհիվ հիմալայան աղը վարդագույն երանգ ունի: Այդուհանդերձ, դա այս աղի հիմնական բնութագրիչը չէ: Դրա բաղադրության 80 տոկոսը բաժին է ընկնում այլ բնական միներալների, ինչի շնորհիվ էլ այս աղը շատ օգտակար է: Աղի այս տեսակն արդյունահանում են Պակիստանում, Հիմալայներից մոտ 200 կմ հեռավորության վրա: Միլիոնավոր տարիներ առաջ այս տարածքում ծով է եղել: Ժամանակի ընթացքում այն ցամաքել է, մնացած աղը երկրակեղևում ընթացող տոկտոնիկ գործընթացների արդյունքում աստիճանաբար խառնվել է մագմայի հետ: Այսպես է ի հայտ եկել հիմալայյան աղը, որը մեծ պահանջարկ է վայելում առողջ սննդի և արտասովորի սիրահարների շրջանում:
Մարգարտյա աղ
Այս աղը հավաքում են արևելաաֆրիկյան Ջիբութի պետության տարածքում գտնվող Ասսալ աղի լճի ափից: Ջրի հոսանքները և մշտապես փչող քամին աղը վերածում են կատարյալ ձև ունեցող գնդերի: Դրանց չափերը տատանվում են փոքր ուլունքահատիկից մինչև նարնջի մեծության:
Fumée de Sel
Այս արտասովոր աղը ստանում են սառը ծխեցման ճանապարհով, ինչպես մսի կամ ձկան դեպքում:
Քարաղը մշակում են ծխով, որը ստացվում է Շարդոնե գինու փայտյա տակառներից: Բյուրեղները անսովոր համ և հոտ են ստանում` գինու և ծխի նուրբ նոտաներով:
Դափնու աղ
Աղի այս տարատեսակը տարածված է Կիպրոսում: Ակտիվացրած ածխի խառնուրդի և թեթև փաթիլային կառուցվածքի արդյունքում այն պողպատի գույն ունի: Կատարյալ համադրվում է ծովամթերքի հետ:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: