Նոր Տարին արդեն մոտենում է և ժամանակն է մտածել, թե ինչպես ենք զարդարելու տոնական սեղանները: Պետք է հոգ տանել, որպեսզի տոնական սեղանը զարդարված լինի ոչ միայն համեղ, այլև գեղեցիկ ուտեստներով:
Ահա ուտելի եղևնիների մի քանի տարբերակ, որոնք կզարմացնեն ձեր հյուրերին և տոնական մթնոլորտ կստեղծեն բնակարանում:
Սովորական բիսկվիթից ու թխվածքաբլիթներից կարելի է ստանալ ահա այսպիսի յուրօրինակ տոնածառեր: Կտորները կարելի է ֆիքսել փայտիկների օգնությամբ:
Զարդարելու համար բավական է նույնիսկ սպիտակ գլազուրը: Տոնական եղևնիները կարելի է ձևավորել նաև մաստիկայի, կրեմների, հրուշակեղենային պարկի օգնությամբ:
Ահա ևս մեկ, բայց շատ օգտակար եղևնի, որը պատրաստելը դժվար չէ: Որպես հիմք օգտագործվում է գազարը, իսկ տերևներն ամրացվում են փայտիկների օգնությամբ: Որպես ճյուղեր կարելի է օգտագործել գեղեցիկ կտրատած հատապտուղներն ու մրգերը: Մրգերը կարելի է ընտրել ըստ նախասիրության:
Իսկական տոնածառ կարելի է ստանալ նաև խաղողի հատիկներից ու պանրից: Խաղողի կանաչ հատիկներն իսկական տոնածառ են հիշեցնում՝ զարդարված պանրով ու փոքրիկ հատապտուղներով: Իհարկե, սա պատրաստելը ժամանակ ու ջանք է պահանջում, բայց արժե անել, այնպես չէ՞:
Որպեսզի կտրատած միրգը չփչանա, դրանք պետք է ցողել սառը ջրի մեջ լուծված կիտրոնի աղով կամ կիտրոնի հյութով:
Մրգերն ընտրելիս պետք չէ սահմանափակվել կանաչ գույնով: Իսկ ո՞վ է ասել, որ եղևնին անպայման պետք է լինի կանաչ: Կարող է լինել վառ ու արտասովոր:
Կանաչ տոնածառ կարելի է պատրաստել նաև բանջարեղենով: Ինչ կասեք, օրինակ բրոկոլիի մասին: Օրիգինալ է, այնպես չէ՞:
Բանջարրեղենով տոնածառ կարող եք պատրաստել նաև ափսեի մեջ: Մի քանի բրոկոլի, ծաղկակաղամբ, լոլիկ, կտրատած բուլղարական պղպեղ, և տոնական եղևնին պատրաստ է:
Ուզում եք որևէ օրիգինալ բան պատրաստել, բայց ժամանակ չունե՞ք: Հոգ չէ, սովորական բուտերբրոդներով նույնպես կարելի է զարմացնել հյուրերին: Կարևորը դրանք ճիշտ ձևավորելն է:
Գործի դրեք երևակայությունն ու ստեղծեք համեղ գլուխգործոցներ Նոր Տարին ավելի ուրախ ու տպավորիչ դարձնելու համար:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: