Ամեն ինչ Reddy յուղի մասին

reddy-1

Այս անգամ զրուցել ենք TARAS ընկերության շուկայի զարգացման գծով տնօրեն Տիգրան Այվազյանի հետ, ով ներկայացրել է մի շարք հետաքրքիր տեղեկություններ ու պատմել ընկերության ձեռքբերումների, դժվարությունների ու հաջողությունների մասին 🙂

Ինչպե՞ս որոշեցիք ներմուծել REDDY յուղը:

Սկսած 2003 թվականից մեր հիմնած ընկերութունները մասնագիտացել են սննադին յուղ և յուղամթերքներ ներմուծելու և դրանց մեծածախ վաճառքը կազմակերպելու մեջ: Ինչու՞ հենց յուղ՝ պարզ պատճառով. քանզի այն, ինչպես և ալյուրն ու շաքարավազը համարվում է առաջնային անհրաժեշտ սննդամթերք:

Այս տարիների ընթացքում ի՞նչ դժվարությունների առջև եք կանգնել և ինչպե՞ս եք հաղթահարել դրանք:

Ինչպես ամեն բիզնեսում, այստեղ նույնպես դժվարությունները շատ են եղել, և դա բնական է: Քանի որ ցուցակը մեծ է, ավելի լավ է շեշտը դնել ամենահիշվողներից մեկի՝ կեղծիքի վրա: Այս տարիներին շատ արտադրողներ, սպառողներին թյուրիմացության մեջ գցելու համար, փորձել են իրենց արտադրանքով նմանակվել REDDY յուղին, կամ անգամ փորձել են կեղծել մեր յուղը, սակայն մեզ հաջողվել է նրանց կանգնեցնել: Այդ իմաստով շատ մեծ է եղել մեր հավատարիմ սպառողների և հաճախորդների օգնությունը, որոնք միշտ ահազանգել են մեզ և արձագանքել մեր հայտարարություններին, որի հետևանքով այդ ապօրինի գործողությունները կանխվել են:

Այս ընթացքում ի՞նչ ձեռքբերումներ եք գրանցել:

Ամենամեծ ձեռքբերումն եմ համարում այն, որ REDDY ապրանքանիշը լայն ճանաչում է գտել Հայաստանում: Մեր կողմից իրականացված հարցումների արդյունքում պարզվել է, որ REDDY ապրանքանիշը հավասարապես ճանաչված է հայ սպառողների կողմից աշխարհահռչակ սննդային այլ ապրանքանիշերի շարքում:

Ինչպե՞ս է REDDY-ն տարածում գտել աշխարհում:

REDDY յուղն արտադրվել է Vandemoortele N.V. խոշորագույն սննդարդյունաբերական կոնցեռներից մեկում: Անցյալ 2016  տարվա ընթացքում այդ ընկերության շրջանառությունը կազմել է ավելի քան 5 միլիարդ եվրո: Այդ ընկերությունը մեծ աշխատանք է տանում իր իշխող դիրքը պահպանելու՝ հատկապես յուղամթերքների (տարբեր յուղեր, մարգարիններ և այլն) շուկայում: Աշխարհահռչակ ռեստորանները, ինչպես նաև քաղցրավենիքներ, պաղպաղակներ և այլն արտադրողները նրա մշտական հաճախորդներն են համարվում: REDDY յուղը Vandemoortele N.V. կոնցեռնի լավագույն արտադրանքներից մեկն է:

Շատերը յուղի մասին կանխակալ կարծիք ունեն և չեն օգտագործում առօրյա կյանքում: Ինչպե՞ս և ե՞րբ եք խորհուրդ տալիս օգտագործել յուղը (և ոչ կարագը կամ ձեթը):

Ես կարծում եմ՝ պատճառները հետևյալն են: Նախ «կարագ» ասվածը  շատերի մոտ վստահություն է առաջացնում՝ որպես առողջ սննդատեսակ, իսկ ձեթը շատերի մոտ հավատք է առաջացնում, քանի որ նրանց կարծիքով նկատելի է որակը (գույնը և մաքրությունը): Երկու դեպքում էլ շատերը խիստ մոլորության մեջ են:

Այսօր կարագների և ձեթերի բազմազանության մեջ քչերն են, որոնց կարելի է համարել մաքուր արտադրանք: Շատ կարագներ իրենց մեջ պարունակում են բուսական կարագներ, ինչպես նաև տարբեր որակի մարգարիններ, այսպես կոչված՝ սպրեդներ: Իսկ ձեթերի մաքրության և զտման աստիճանը հազիվ թե նշմարելի լինի արտաքինից: Նույնն ամբողջովին կարելի է ասել նաև պինդ յուղերի վերաբերյալ: Այստեղ կարևոր է ոչ թե նախընտրել այս կամ այն սննդամթերքը, այլ հասկանալ նրանց որակական ցուցանիշները և ճիշտ ընտրություն կատարել:

Ես դիետոլոգ չեմ, բայց իմ կարծիքով, կարագով ճաշ պատրաստելը ճիշտ չէ: Բոլորը գիտեն, որ կարագի  ջերմամշակումից (հալեցնելիս) ազատվում են թափոններ, որոնք այնքան էլ դյուրին և հաճելի չեն օրգանիզմի համար: Բացի այդ, մաքուր կաթից ստացված կարագն իր մեջ պարունակում է մեծ քանակությամբ այսպես կոչված «վատ խոլեստերին», որի վնասակարությունը հայտնի է բոլորին: Կարագն, իմ խորհրդով, կարելի է օգտագործել առանց ջերմամշակման, բուտերբրոդների և նման ուտեստների մեջ:

Ինչ վերաբերում է որակյալ ձեթերին (ես անորակների մասին չեմ խոսում), ապա այստեղ նույնպես շատ կարևոր է իմանալ, որ դրանց ջերմամշակման ժամանակ, հատկապես կրկնակի տապակման ընթացքում, առաջանում են շատ վնասակար նյութեր, որոնք կանցերոգեն են և անցանկալի օրգանիզմի համար:

Այս տեսանկյունից, REDDY յուղը չունի վերը նշված թերությունները: Այն բուսական յուղերի խառնուրդ է, որը պատրաստված է հատուկ բաղադրատոմսով և որով կարելի է բազմակի անգամ տապակել: REDDY-ն չի ներծծվում սննդամթերքի մեջ և չունի ոչ մի տհաճ հոտ կամ համ: Դրա օգտագործումից չեն առաջանում ստամոքսային այրոցներ (изжога) և տհաճ զգացումներ ուտելուց հետո:

Այն դյուրամարս է, նրա մեջ պարունակվող տրանս ճարպաթթուները 2%-ից էլ ցածր են, ինչպես շատ բարձրակարգ ձիթապտուղների ձեթերի մեջ: Ավելացնեմ, որ REDDY յուղը միակ պինդ յուղն է (топленое масло) աշխարհում, որը չի պարունակում հիդրոգենացված յուղեր: Ավելի մանրամասն REDDY յուղի մասին կարող եք իմանալ՝ այցելելով www.reddy.am կայքը:

Ի՞նչ խորհուրդ կտայիք cooks.am ընթերցողներին:

Սնվեք առողջ և գերադասեք որակյալը: Ինչ վերաբերում է մեր պրոդուկտին, մեր կարգախոսը այստեղ շատ տեղին կլինի՝ Փորձիր REDDY և ինքդ կհամոզվես 🙂

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

  1. Dra hamar kareli er katarel laborator pordzaknnutyun. Axr etpes chi kareli, petutyunn ir partakanutyuny piti hamari ir kaxakacineri anvtangutyan apahovumy…

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *