Բաղադրատոմսեր սիրված սերիալներից

baxadratomser-sirvac-serialneric-2

Եթե սերիալների սիրահար եք, ապա անպայման նկատած կլինեք, որ Ձեր սիրելի հերոսները նույնպես սիրում են համեղ սնվել ու խմիչքներ ըմպել: Դե իսկ այժմ հասկանանք` ինչ ուտեստներ են նախընտրում Ձեր կուռքերը:

Հաննիբալ Լեկտորի ռուսական ազգային «խոլոդեց»-ը, Սանսա Սթարքի կիտրոնով կարկանդակը, մեր կայքը ընտրել է կինոյի պատմության մեջ հայտնի ամենալավ բաղադրատոմսերը։

«Доктор Хаус» (House, M.D.)

baxadratomser-sirvac-serialneric-1

Յուրաքանչյուր սեզոնում բժիշկ Հաուսը մի քանի սերիա անընդմեջ փորձում է բժկությամբ զբաղվելուն վերջ տալ։ Այդպիսի նոպաներից մեկի ժամանակ նա իր համար նոր հոբբի է գտնում` խոհարարությունը։ Նա իր ընկեր Ուիլսոնի հետ խոհարարական դասերի է հաճախում։ Այդտեղ նրանք սովորում են մսով շվեդական գնդիկներ պատրաստել, որոնք պատրաստելիս Հաուսը կիտրոնահյութով ցողում է և չի թողնում այրվեն։

Բաղադրիչներ

  • տավարի ֆարշ  500 գր
  • հաց  2 կտոր
  • գլուխ սոխ 1 հատ
  • աղ
  • պղպեղ
  • մշկընկույզՍոուսի համար՝
  • արգանակ  400 մլ
  • սերուցք  4 ճ/գդ
  • ալյուր  2 ճ/գդ

Պատրաստման եղանակը

Սոխը կտրատում ենք և բուսայուղի մեջ տապակում։ Ֆարշը, սոխը, հացը, աղը, պղպեղը և մշկընկույզը խառնում ենք իրար։ Ֆրիկադելկաներ ենք ձևավորում և բուսայուղի մեջ տապակում։ Տապակած ֆրիկադելկաների վրա սոուս ենք լցնում և զանգվածը հասցնում եռման աստիճանի։

«Ганнибал» (Hannibal)

baxadratomser-sirvac-serialneric-2

Յուրաքանչյուր սերիայում բժիշկ Լեկտորը որևէ համեղ բան է պատրաստում, անպայման չէ մարդուց ։)։ Այդպես, օրինակ, մի օր նա ռուսական ազգային «խոլոդեց»-ն է պատրաստում։

Բաղադրիչներ

  • խոզի տոտիկներ  2 հատ
  • տավարի կրծքամիս
  • գազար  1 հատ
  • մաղադանոսի արմատ  1 հատ
  • նեխուրի արմատ  1 հատ
  • սխտոր  1 պճեղ
  • հատիկավոր սև պղպեղ  8-10 հատ
  • բահար  5-6 հատ
  • դափնու տերև  2 հատ
  • աղ

Պատրաստման եղանակը

Միսը 4-5 ժամ հաճախակի խառնելով եփում ենք։ Ավելացնում ենք բանջարեղենը (ամբողջությամբ`առանց կտրատելու) և ևս 1-2 ժամ եփում։ Արգանակը քամում ենք, իսկ միսը ձեռքերով ոսկրահան անում։ Միսը շարում ենք ձևամանի տակը, վրան արգանակ ենք լցնում և թողնում ենք սենյակային ջերմաստիճանում սառչի, այնուհետև տեղափոխում ենք սառնարանը։

«Декстер» (Dexter)

baxadratomser-sirvac-serialneric-3

Դեքստեր Մորգանն ու իր քույր Դեբորան աշխարհում ամենաշատը սիրում էին ուտել սառը գարեջրի հետ մատուցվող սովորական սթեյքը։ Նրանց կարելի է հասկանալ։)

Բաղադրիչներ

  • տավարի միս  1 կգ
  • ծիտրոն
  • աղ
  • մանանեղ
  • բուսայուղ

Պատրաստման եղանակը

Ծիտրոնը մանր կտրատում ենք և խառնում աղի, պղպեղի և մանանեխի հետ։ Ստացված զանգվածը ձեռքերով քսում ենք տավարի մսին և այն բուսայուղի մեջ տապակում ենք։

«Безумцы» (Mad Men)

baxadratomser-sirvac-serialneric-4

Սերիալի գլխավոր հերոս Դոն Դրեյփերը խոհարարության հարցում հատուկ նախասիրություններ չունի, սակայն բարում միշտ նույն կոկտեյլն է պատվիրում` «Օլդ Ֆեշն»։

Բաղադրիչներ

  • վիսկի  50 մլ
  • Բիտտեր Անգոստուրա  3 մլ
  • կտորներով դարչնագույն շաքար  2 կտոր
  • խորանարդիկներով սառույց
  • բալ և 1 կտոր նարինջ

Պատրաստման եղանակը

Այստեղ ամեն ինչ պարզ է, բոլոր բաղադրիչները խառնում ենք իրար և խմում։

«Симпсоны» (The Simpsons)

baxadratomser-sirvac-serialneric-5

Գոմեր Սիմփսոնը փոքրիկ լոբստեր (ծովախեցգետնի տեսակ) է գնում, որպեսզի աճեցնի և ուտի, բայց այդ ընթացքում ընկերանում է լոբստերի հետ։ Ճիշտ է, հետո նա միևնույն է պատրաստեց և կերավ լոբստերին, բայց ուտում էր ու լացում։

Բաղադրիչներ

Նշված մթերքներից 4 չափաբաժին է ստացվում

  • լոբստեր  2 հատ
  • մաղադանոս
  • սխտոր  2-3 պճեղ
  • ձիթայուղ  2 ճ/գդ
  • աղ  1/4 թ/գդ

Պատրաստման եղանակը

Լոբստերը կողքից 2 մասի ենք բաժանում, մաքրում ենք։ Կանաչին և սխտորը խառնում ենք բուսայուղի հետ և ստացված զանգվածը լցնում լոբստերի վրա։ Տապակում ենք ջեռոցում ոչ երկար, քան 10 րոպե։

«Теория большого взрыва» (The Big Bang Theory)

baxadratomser-sirvac-serialneric-6

Այս սերիալի հերոսները պատրաստել չեն սիրում, բայց պարբերաբար թայլանդական խոհանոցից կերակուրներ են պատվիրում, որոնք ինքնուրույն էլ կարող ենք պատրաստել, հատկապես Շելդոնի սիրած ուտեստը ` ծովախեցգետիններով բրնձի լապշա։

Բաղադրիչներ

  • վերմիշել (բրնձային)  300 գր
  • ծովախեցգետին  400 գր
  • քաղցր տաքդեղ  1 հատ
  • սխտոր  3 պճեղ
  • գազար  1 հատ
  • սոյայի սոուս  2 ճ/գդ

Պատրաստման եղանակը

Ծովախեցգետինները սխտորի հետ տապակում ենք և ավելացնում ենք տաքդեղը և գազարը։ Երբ զանգվածը սկսում է եռալ, ավելացնում ենք նախապես ջրում թրջած բրնձի լապշան և մոտ 5 րոպե տապակում ենք։ Մատուցում ենք սոյայի սոուսի հետ։

«Игра престолов» (The Game of Thrones)

baxadratomser-sirvac-serialneric-7

Էդվարդ Սթարկ Սանսի ավագ դուստրը շատ է սիրում կիտրոնով տորթեր, բայց դատելով ֆիլմում զարգացող իրադարձություններից, մոտակա ժամանակահատվածում դա նրան չի հաջողվի։ Իսկ մենք կարող ենք։

Բաղադրիչներ

  • նուշ  60 գր
  • կիտրոն  1 հատ
  • շաքարի փոշի  150 գր
  • ալյուր  100 գր
  • ձու  5 հատ

Պատրաստման եղանակը

Սպիտակուցները հարում ենք մինչև փրփրեն, այնուհետև հատ առ հատ ավելացնում ենք դեղնուցները, այնուհետև շաքարավազը, նուշը, ալյուրը և կիտրոնահյութը։ Ձևամանը պատում ենք կարագով և վրայից ալյուր ենք ցանում։ Տորթի զանգվածը 2 մասի ենք բաժանում, որպեսզի 2 շերտով թխենք։ Որպես միջուկ կարող ենք ջեմ կամ հարած սերուցք օգտագործել։

«Западное крыло» (The West Wing)

baxadratomser-sirvac-serialneric-8

Նախագահական աշխատակազմի ղեկավար Լեո Մագգերին, ով երկրի երկրորդ դեմքն է, աշխատանքից ազատ ժամանակ փորձում էր բացահայտել Սպիտակ տանը մատուցվող կարտոֆիլային աղցանի բաղադրատոմսը։

Բաղադրիչներ

  • սպիտակ սոխ   8 հատ
  • միջին չափի կարմիր կարտոֆիլ  1 կգ
  • աղ  1 թ/գդ
  • ձիթայուղ կամ բուսայուղ  3 ճ/գդ
  • կանաչ լոբի  250 գր
  • կիտրոնահյութ  1 ճ/գդ
  • մանանեխ  1 թ/գդ
  • կապույտ պանիր (մանրացված)  1/4 բաժակ

Պատրաստման եղանակը

Խոշոր կտրատած սոխն ու կարտոֆիլը միասին տապակում ենք։ Երբ կարտոֆիլը գրեթե պատրաստ լինի կավելացնենք լոբին և ևս 15 րոպե կտապակենք։ Սոուսի համար խառնում ենք մանանեխը, կիտրոնահյութը և 1 ճ/գդ բուսայուղը։ Բանջարեղենը խառնում ենք սոուսի հետ և վրայից պանիր ցանում։ Աղցանը մատուցում ենք տաք վիճակում։

«Шерлок» (Sherlock)

baxadratomser-sirvac-serialneric-9

Սովորաբար Շերլոկը միշտ միսսիս Հադսոնին խնդրում էր թեյ թրմել, բայց երբ հյուր էր գալիս պրոֆեսոր Մորիարթին, մեր սիրելի խուզարկուն անձամբ էր թրմում այն։

Պատրաստման եղանակը

Մաքուր դատարկ թեյնիկը չորացնում ենք և տաքացնում։ Լցնում ենք թեյը ` 1 թ/գդ թեյը 1 բաժակ ջրի հաշվարկով։ Անմիջապես վրան ենք լցնում եռման ջուրն ու 5 րոպե թրմում։ Բաժակները նույնպես տաքացնում ենք` դրանց մեջ տաք կաթ լցնելով (3-4 ճ/գդ)։ Կաթի վրա ենք լցնում թեյն ու վայելում։

«Карточный домик» (House of cards)

baxadratomser-sirvac-serialneric-10

Ֆիլմի գլխավոր հերոս Ֆրենկ Անդերվուդը ընդամենը 1 թուլություն ունի` սիրում է ուտել խոզի կծու կողոսկրերը։

Բաղադրիչներ

  • խոզի կողոսկրեր  500 գր
  • գլուխ սոխ  1 հատ
  • գազար  1 հատ
  • կոճապղպեղ (արմատ)  5 սմ
  • բրինձ  2 ճ/գդ
  • մեղր
  • սոյայի սոուս
  • լոլիկի մածուկ
  • կծու տաքդեղ
  • սխտորի փոշի
  • շաքարավազ
  • աղ
  • բուսայուղ
  • դափնու տերև

Պատրաստման եղանակը

Խոզի կողոսկրերը սոխի, գազարի, կոճապղպեղի, շաքարավազի, աղի, տաքդեղի և դափնու տերևի հետ եփում ենք։ Ավելացնում ենք բրինձն ու հասցնում եռման աստիճանի։ Միսը հանում ենք, թողնում ենք սառչի և թաթախում ենք մարինադի մեջ (կծու տաքդեղի, լոլիկի մածուկի և սոյայի սոուսի խառնուրդի մեջ) և ջեռոցում 20-30 րոպե եփում ենք։

«Клан Сопрано» (The Sopranos)

baxadratomser-sirvac-serialneric-11

Թոնի Սոպրանոն շատ էր սիրում իտալական խոհանոցը ` հատկապես հավով պաստան։

Բաղադրիչներ

  • հավի բուդ (2,5×5 սմ-անոց կտորներով)  500 գր
  • բուսայուղ  2 ճ/գդ
  •  լոլիկ (կճպած և մանր կտրատած)  500-700 գր
  • նեխուր (կտրատած ցողունները)  2 հատ
  • կանաչ տաքդեղ (2,5 սմ-անոց կտորներով)  1 հատ
  • գլուխ սոխ  1 հատ
  • սխտոր  2 պճեղ
  • շաքարավազ  1 ճ/գդ
  • աղ  1/2 թ/գդ
  • իտալական կանաչիների խառնուրդ(ռեհան, օրեգանո, ուրց և ծիտրոն)  1/2 թ/գդ
  • դափնու տերև  1 հատ
  • պաստա (կամ մանր մակարոններ)  1/2 բաժակ

Պատրաստման եղանակը

Հավի միսը բուսայուղով տապակի մեջ կարմրացնում ենք և ոչ մեծ կտրատած բանջարեղենն ենք ավելացնում։ Երբ միսը պատրաստ լինի, վրան մակարոն կլցնենք և զանգվածը 15 րոպեով ջեռոցի մեջ կդնենք։ Մատուցում ենք քերած պանրի հետ։

«Аббатство Даунтон» (Downton Abbey)

baxadratomser-sirvac-serialneric-12

Լորդ Գրենթմանի կալվածքում ամենավատ բանը, որ կարող էր պատահել ընթրիքին անհաջող սուֆլեն էր։

Բաղադրիչներ

  • ծիրան  170 գր
  • նարնջի հյութ  3/4 բաժակ
  • շաքարավազ  1/4 բաժակ և 2 ճ/գդ
  • ձվի սպիտակուցներ  6 հատ
  • կիտրոնահյութ  5-8 կաթիլ
  • վանիլին 1/2 թ/գդ

Պատրաստման եղանակը

Կճպած ծիրանները նարնջի հյութի մեջ եփում ենք մինչև ամբողջությամբ լուծվեն։ Առանձին տարայի մեջ հարում ենք ձվի սպիտակուցները մինչև փրփրեն, ավելացնում ենք կիտրոնահյութը, վանիլինը, շաքարավազը։ Այդ երկու զանգվածները խառնում ենք իրար, լցնում ենք ձևամանների մեջ և 2 ժամով տեղափոխում սառնարանը։ Այնուհետև հանում ենք և ջեռոցում 15 րոպե թխում։

«Футурама» (Futurama)

baxadratomser-sirvac-serialneric-13

Մուլտֆիլմի հերոսները որոշում են դադարել ուտել մտածելու ունակությամբ էակներին և պատվիրում են «դելֆինի մսից տապակա», վերջինս թղթախաղի ժամանակ տանուլ էր տվել իր բոլոր փողերը։ Հիմար դելֆին։)

Բաղադրիչներ

  • դելֆինի սթեյք  1 հատ
  • սխտոր  8 պճեղ
  • ձիթայուղ
  • պղպեղ
  • քացախ
  • աղ

Պատրաստման եղանակը

Դելֆինի մուգ միսը 3 սմ հաստությամբ սթեյքների ենք կտրատում։ Բոլոր բաղադրիչները խառնում ենք և 6-8 ժամով մարինացնում։ Գրիլի վրա յուրաքանչյուր կողմից 5 րոպե տապակում ենք։ Եփվելու ընթացքում վրան  մարինադ ենք լցնում։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *