Դանակների տեսակները և օգտագործման նշանակությունը

danakneri-tesaknere-nshanakutyune-23

Ամեն անգամ դանակների խանութ մտնելիս կարելի է զարմանալ, թե ինչու՞ է դանակի տեսականին այսքան մեծ: Մեզ մոտ վաղուց սովորույթ է խոհանոցում տեսնել երկու կամ երեք դանակ, որոնք մեկը մյուսից տարբերվում են ավելի շուտ չափով, քան նշանակությամբ: Ժամանակի ընթացքում աստիճանաբար պարզ է դառնում, որ սովորական դանակից բացի խոհանոցում օգտակար է ունենալ նաև այլ դանակներ:

Այժմ կհասկանանք` ինչու են դանակի տեսակներն այդքան շատ և ինչ նպատակի են ծառայում: Բնականաբար, յուրաքանչյուր արտադրող շուկայում ներկայացնում է դանակների տասնյակ տեսակներ և ենթատեսակներ, որոնք մեկը մյուսից տարբերվում են շեղբի տեսակով, հաստությամբ և այլ առանձնահատկություններով: Մենք կպատմենք հիմնական հավաքածուի մասին, որը ցանկալի է ունենալ խոհանոցում:

Շեֆ խոհարարի դանակ

danakneri-tesaknere-nshanakutyune-1

Սա շեֆ խոհարարի ստանդարտ չափի դասական դանակն է, որի բռնակը շատ հարմար է օգտագործման համար: Չափի, հավասարակշռության և նյութի այսպիսի համադրությունը ոչ մի պրոֆեսիոնալի կամ խոհանոցի սիրահարի անտարբեր չի թողնի: Այս դանակները կարելի է ունիվերսալ համարել, քանի որ դրանով առավելագույն քանակի խնդիրներ կարելի է լուծել:

Խոհանոցային դանակներ

danakneri-tesaknere-nshanakutyune-2danakneri-tesaknere-nshanakutyune-3

Սրանք ամենօրյա օգտագործման համար նախատեսված եվրոպական դասական դանակներն են, որոնք ավելի համապատասխան են գրեթե ամեն ինչ կտրատելու համար: Շեֆ խոհարարի դանակից հիմնականում տարբերվում են ավելի փոքր չափերով և շեղբի բարձրությամբ:

Խոզապուխտի դանակ

danakneri-tesaknere-nshanakutyune-4

Խոզապուխտի դանակը մթերքը բարակ և հավասար կտրատելու համար նախատեսված հիանալի տարբերակ է: Չնայած իր անվանմանը` այս դանակի օգտագործման հնարավորությունները շատ մեծ են: Այն աչքի է ընկնում իր հուսալիությամբ և համակրելի տեսքով:

Մսի դանակ

danakneri-tesaknere-nshanakutyune-5

Այս դանակը նաև կոչում են սթեյքի դանակ: Իր նուրբ բռնակի շնորհիվ այն առավել հարմար է կանանց համար: Վերջինս հաջողությամբ կիրառելի է ամենօրյա ուտեստների պատրաստման համար:

Սթեյքի դանակ

danakneri-tesaknere-nshanakutyune-7

Այս դանակը նաև կոչում են մսի դանակ: Ատամնավոր շեղբի շնորհիվ այն միսը կտրում է կարագի պես: Հարմար է կանանց համար, քանի որ ունի թեթև քաշ և կոմպակտ բռնակ:

Ոսկրազատման դանակ

danakneri-tesaknere-nshanakutyune-8

Այս դանակն ամուր, սակայն ճկուն շեղբ  ունի և շատ լավ է կատարում իր առջև դրված խնդիրը` միսը ոսկորից առանձնացնելը:

Ֆիլեի դանակ

danakneri-tesaknere-nshanakutyune-9

Սա ֆիլեի դասական դանակ է. բարակ, ճկուն ու հարմար բռնակով, ինչի շնորհիվ ֆիլեի բարակ շերտեր կտրելը բավականություն կպատճառի Ձեզ: Այս դանակով կարող եք այլ մթերքներ կտրել, սակայն ամենահարմար տարբերակը միսն ու ձուկն է:

Բանջարեղենի դանակներ

danakneri-tesaknere-nshanakutyune-10

 

danakneri-tesaknere-nshanakutyune-11

Նմանատիպ դանակները շատ հարմարավետ ու որակյալ են խոհանոցային ամենօրյա մանր գործերը կատարելու համար: Չնայած իր փոքրությանը, վերջիններս հուսալի ու պատկառելի տեսք ունեն: Իրենց ձևի շնորհիվ կարող են օգտագործվել մրգերի և բանջարեղենի մաքրման, ինչպես նաև փաթեթներ կամ արկղեր բացելու համար:

Կացին-դանակ

danakneri-tesaknere-nshanakutyune-12

Նման դանակի միջոցով միս կտրատելը հաճելի գործընթաց է դառնում, իսկ կիրառությունը շատ հասկանալի է և պարզ:

Հացի դանակ

danakneri-tesaknere-nshanakutyune-13

Շեղբի յուրօրինակ սղոցանման ձևի շնորհիվ այս դանակը շատ հարմար է հաց, բոքոն կտրատելու, կամ կարագ և պանիր քսելու համար:  Բացի այդ, այն կիրառելի է թաղանթապատ կամ ամուր ծածկույթով մթերքներ կտրատելու համար:

Սենդվիչի դանակ

danakneri-tesaknere-nshanakutyune-14

Սա ամենօրյա օգտագործման համար նախատեսված դասական դանակ է, որը հրաշալի կտրում է խրթխրթան հացը և որով կարող եք հեշտությամբ հացին կարագ կամ պանիր քսել: Այն կիրառում են նաև թաղանթապատ կամ ամուր ծածկույթով մթերքներ կտրատելու համար:

Սուշիի դանակ

danakneri-tesaknere-nshanakutyune-15

Սա ճապոնական ոճի դասական սաշիմիի դանակ է: Հենց այս դանակով են արագ և հավասարաչափ կտրատում ռոլերը:

Նակիրի

danakneri-tesaknere-nshanakutyune-16

Նակիրին ոչ մեծ չափի կացին-դանակ է: Ըստ էության, այս տարբերակը ճապոնական նակիրիի բրազիլական պատճենն է: Այն  ֆիլեից բացի հարմար է գրեթե ամեն ինչ կտրատելու համար:

Սանտոկու

danakneri-tesaknere-nshanakutyune-17

Դասական սանտոկուն ոչ մեծ չափերի դանակ է, որը կարող է կատարել իր տիրոջ ցանկացած հանձնարարություն:

Մկրատ

danakneri-tesaknere-nshanakutyune-18

Այս մկրատով կարելի է թռչնամիս կտրատել` անգամ ոսկրերը կոտրատելով: Կիրառելի է բանջարեղենի կամ հյութերի փաթեթները կտրելու  համար:

Մուսատ

danakneri-tesaknere-nshanakutyune-19

Մուսատը նախատեսված է պողպատե շեղբերի հարթեցման (ոչ սրելու) համար: Հաճախ կտրատելիս շեղբը կորցնում է իր կատարյալ հարթ մակերեսը և ոչ մեծ անհարթությունները վերացնելու համար օգտագործվում է մուսատը:

Սրոցաքար

danakneri-tesaknere-nshanakutyune-20

Դանակը սրելու համար մինչ օրս սրոցաքարից ավելի արդյունավետ միջոց դեռ չի ստեղծվել: Ընդ որում, սրոցաքարի մանրահատիկները տարբեր չափեր են ունենում, ինչն էլ արտացոլվում է դրանց կիրառության մեջ (նախնական սրում, վերջնական սրում):

Մսի պատառաքաղ

danakneri-tesaknere-nshanakutyune-21

Այս գործիքով հարմար է պահել միսը կամ թռչնամիսը և կտրատել տաք կտորները:

Այսպիսով, կարող ենք այսուհետ ավելի լավ գլուխ հանել դանակների տեսակներից, ինչպես նաև մեծացնել մեր խոհանոցի գործիքակազմը: Պետք է ընդգծել մի կարևոր փաստ ևս. խոհանոցում տարբեր դանակներ կիրառելը հնարավորություն է տալիս դրանք պահպանել ավելի լավ վիճակում:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Մեկնաբանություններ

    1. Հարգելի Պետրոս, ցավոք, այս պահին դանակների հավաքածուն առկա չէ:

      1. Հարգելի Գագիկ, դանակների հավաքածուն այս պահին առկա չէ:

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *