Երբ և ինչպես համեմել կերակուրները

Շատ հաճախ հարց է առաջանում, թե երբ ու ինչպես կերակուրները համեմել։ Այս հոդվածում կխոսենք շատերին հետաքրքրող այս հարցի մասին։

Ապուրներ և արգանակներ


աղ-12
Ապուրներն ու արգանակներն աղով համեմում ենք անմիջապես, որպեսզի բոլոր բաղադրիչներն իրենց համն ու բույրը հաղորդեն հեղուկին, իսկ աղի շնորհիվ այդ գործընթացն ավելի արագ տեղի կունենա։
Համեմելիս աղն ամբողջությամբ չենք ավելացնում, քանի որ եփվելու ընթացքում հեղուկը մասամբ գոլորշիանում է, իսկ աղի խտությունը մեծանում է։ Այդ իսկ պատճառով սկզբում համեմում ենք շատ քիչ քանակությամբ աղով, իսկ վերջում ավելացնում մնացածը։

Ձավարեղեն և լոբազգիներ


աղ-13
Սրանք համեմում ենք սկզբում, քանի որ այս դեպքում ավելի համեղ են ստացվում, քան վերջում համեմելու դեպքում։

Բանջարեղեն


աղ-14
Համեմում ենք անմիջապես, քանի որ աղաջրի մեջ եփվող բրոկոլին, կանաչ լոբին և այլն պահպանում իրենց կանաչ գույնը։

Ռագու, տապակած միս


աղ-15
Եթե բաղադրիչների մի մասը պետք է նախօրոք տապակել, ապա դա անում ենք առանց համեմելու։ Համեմում ենք այն ժամանակ, երբ բոլոր բաղադրիչներն արդեն կաթսայի մեջ են։
Հիշեք, երբ միսը համտեսում եք տաք վիճակում աղի քանակը քիչ է թվում, ինչը պայմանավորված է ջերմաստիճանի բարձրությամբ։ Սակայն այս դեպքում պետք է սպասել, մինչև սառչի ու կունենա կատարյալ համ։

 

 

 

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *