Եփովի կրեմն արդարացիորեն համարվում է ամենահաջող կրեմներից մեկը: Այն հեշտությամբ ներծծվում է՝ թխվածքին հաղորդելով փափուկ և հաճելի կազմություն: Վերջինս դոնդողանման զանգված է, որը պատրաստվում է կաթից/սերուցքից, ձվից, շաքարից և խտացուցիչից:
Որպես խտացուցիչ, հիմնականում օգտագործում են ալյուր, կարտոֆիլի, եգիպտացորենի, կամ բրնձի օսլան:
Հերթով դիտարկենք բաղադրիչները.
Կաթ/սերուցք
Շատ կարևոր է ի սկզբանե ընտրել հեղուկ բաղկացուցիչը: Կաթով եփովի կրեմը ստացվում է ավելի թեթև և դիետիկ: Սերուցքը, սակայն, կրեմին հաղորդում է անչափ հաճելի համ և նրբություն: Կախված ճաշակից և պատրաստվող աղանդերից, կարելի է ընտրել թե՛ մի, թե՛ մյուս տարբերակը:
Cooks.am-ը խորհուրդ է տալիս պարզապես համադրել երկու տարբերակները: Օգտագործեք կաթի և սերուցքի խառնուրդ 1:1 կամ 2:1 հարաբերությամբ և կստանաք նրբության և թեթևության իդեալական համադրություն:
Ձու
Ձուն այստեղ հանդես է գալիս որպես կցող նյութ: Վերջինիս քանակը ևս խիստ սահմանված չէ. 1 լիտր հեղուկի հաշվով օգտագործվում է ընդհուպ մինչև 400 գր ձու: Սակայն, պետք է հաշվի առնել, որ ձվի մեծ քանակությունը տալիս է պնդություն և միևնույն ժամանակ, թեթև «ձվային» համ, իսկ ձվի քիչ քանակի պատճառով կրեմը կարող է ավելի ծորուն կազմություն ունենալ:
Անկախ նրանից, թե ինչ խտություն ենք պատրաստվում ստանալ, cooks.am-ը հորդորում է օգտագործել միայն դեղնուցները: Այս դեպքում կրեմը ստացվում է շատ ավելի նուրբ և հալչող:
Շաքարավազ
Շաքարավազը պետք է օգտագործել ըստ ճաշակի: Գերադասելի է այն չչարաշահել, քանի որ շատ տորթերի և աղանդերների համը փչանում է միայն և միայն չափից դուրս քաղցրության պատճառով: Կրեմը պետք է լինի չափավոր քաղցր և լրացնի մյուս բաղկացուցիչների համը:
Մենք խորհուրդ ենք տալիս շաքարավազի քանակն ավելացնել միայն 2 դեպքում՝ եթե ստիպված եք կրեմը պատրաստել նախօրոք և պահպանել սառնարանում 2-3 օր, կամ էլ, եթե աղանդերում կամ թխվածքում օգտագործվում են թթու մրգեր և հատապտուղներ:
Խտացուցիչ
Շատ կարևոր է խտացուցիչի ընտրությունը, քանի որ դրանից կախված արդունքը կարող է լինել խիստ տարբեր: Ինչպես արդեն ասեցինք, որպես խտացուցիչ կարող են հանդես գալ ալյուրը, կարտոֆիլի օսլան, եգիպտացորենի օսլան և բրնձի օսլան:
- Ալյուրի դեպքում կրեմը ստացվում է փոքր-ինչ «կոպիտ», հաճախ կարելի է զգալ ալյուրի համը, իսկ սառնարանում պահպանման ընթացքում կրեմից կարող է նաև հեղուկ առանձնանալ:
- Կարտոֆիլի օսլան ևս ցանկալի խտացուցիչների շարքին չի դասվում, քանի որ այն նույնպես կարող է անցանկալի համային նրբերանգ հաղորդել կրեմին:
- Եգիպտացորենի օսլան բավականին նուրբ և հաճելի կազմություն է հաղորդում կրեմին՝ չազդելով համային հատկանիշների վրա:
- Իսկ բրնձի օսլան կրեմը դարձնում է նուրբ և թավշյա:
Վերջին տարիներին խոհարարները խորհուրդ են տալիս օգտագործել եգիպտացորենի օսլայի և բրնձի օսլայի խառնուրդ՝ իդեալական արդյունք ստանալու համար։
Եվ, իհարկե, ինչպես ցանկացած աղանդերում, չենք մոռանում վանիլինի և մի պտղունց աղի մասին:
Մի քանի խորհուրդ եփովի կրեմի պատրաստման գործընթացի մասին.
- Սկզբից լավ խառնում ենք բոլոր չոր բաղադրիչները, այնուհետև հարում ենք ձվի կամ դեղնուցի հետ, շարունակելով հարել՝ քիչ-քիչ ավելացնում ենք տաք կաթը, ապա լցնում հաստ հատակով կաթսայի մեջ և դնում կրակին:
- Կրեմը պետք է հարել պատրաստման ԱՄԲՈՂՋ ընթացքում, այլապես գնդիկներ կառաջանան:
- Կրեմի սառելու ընթացքում ևս հարելը պարտադիր է, գոնե մինչև 40-50 C:
- Որպեսզի կրեմի մակերեսին «սեր» չառաջանա, պետք է այն ծածկել պոլիէթիլենային թաղանթով այնպես, որ վերջինս կպնի կրեմին:
- Օգտագործելուց առաջ կրեմը ցանկալի է լավ խառնել, որպեսզի այն դառնա թեթև և նուրբ:
Դե ինչ, հաջողություն ենք մաղթում, և շատ համեղ աղանդերներ :))))
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Isk inchic e , vor shat hachax kremy karagin xarnelu jamanak bzorvume
Բարև Ձեզ, կրեմը բզորվում է, երբ կարագը քիչ է: Եթե այն բզորվում է, պետք է մի քիչ կարագ վերցնել, կրկին լավ հարել և լցնել կրեմի մեջ: Այդպես ամեն ինչ կկարգավորվի 🙂
Իսկ ես խորհուրդ կտաի մի քանի կաթիլ ձիթայուղ ավելացնել փսորված կրեմին արդյունքը ձեզ կզարմացնի ու ավելի արագ արդյունքկստանաք
karagy petqe lav harel ,heto nor avelacnel qich-qich kremy
Բարև Ձեզ, այո, պետք է այդպես անել 🙂
կարելի է եգիպտացորենի օսլայի փոխարեն եգիպտացորենի ալյուր լցնել?
Բարև Ձեզ, ոչ, ցավոք օսլան չեք կարող եգիպտացորենի ալյուրով փոխարինել 🙂
Bayc aystex chapabajinbere nshvac chen ete kareli kgreq baxadrichneri chapere
Բարև Ձեզ, ահա խնդրեմ՝
http://www.cooks.am/%D5%A5%D6%83%D5%B8%D5%BE%D5%AB-%D5%AF%D6%80%D5%A5%D5%B4/
Isk ete oslav 2@ mekum ecaysinqn kartofili ev egiptacoreni klini?
Սիրելի Մարիամ, կարող եք օգտագործել նաև այդ տարբերակով: 🙂
Barev zez aranz kat inc kremi tarberak giteq
Բարև Ձեզ, սիրելի Աննա: Մեր կայքում կան կրեմների բազմաթիվ բաղադրատոմսեր: Կարող եք ընտրել Ձեր նախընտրած տարբերակն ու պատրաստել` https://www.cooks.am/?sfid=31372&_sft_category=%D5%AF%D6%80%D5%A5%D5%B4%D5%B6%D5%A5%D6%80
Բարև ձեզ մալիրովնի կաթսայում կարող եմ պատրաստել կրեմը
Սիրելի Վարդուհի, կարելի է պատրաստել эмалиро́ванный (արծնապատ)կաթսայի մեջ թույլ կրակի վրա՝ ընթացքում անընդհատ խառնելով։ ։)
Isk kaseq enpisi krem vory katov ev serucqov che
Սիրելի Մագա, ահա կրեմների բազմաթիվ բաղադրատոմսեր, որոնցից կարող եք ընտրել Ձեր նախընտրած տարբերակը՝ https://www.cooks.am/?sfid=31372&_sft_category=%d5%af%d6%80%d5%a5%d5%b4%d5%b6%d5%a5%d6%80
Իսկ եթե քաղցր է ստացվել։ Այսինքն շաքարավազը միամիտ չարաշահում ես։ Այդ ժամանակ ինչ կարելի է անել?
Ինչպես կարելի է պնդացնել ջրիկ ստացաված կրեմը՞