5 պարզ բաղադրատոմս, որոնք լիցքավորում են էներգիայով

Երբեմն հոգնածություն ենք զգում, կարծես զուրկ էներգիայից, ինչը մեծապես ազդում է աշխատանքային արդյունավետության վրա։ Դա կարելի է շտկել սննդի միջոցով։
Ահա 5 բաղադրատոմս, որոնք իրենց սննդարարությամբ մեծ էներգիա և ուժ են հաղորդում, նպաստում են ուղեղի աշխատանքին և այլն։

Բազուկով չիպսեր

        Բաղադրիչներ՝

  • Բազուկ- 2 հատ
  • Ձիթայուղ- 1 ճ/գ
  • Հազրեվարդ- 2-3 ճյուղ
  • Աղ-ըստ ճաշակի
  • Պղպեղ-ըստ ճաշակի

 

         Պատրաստման եղանակը

  1. Բազուկը բաժանում ենք նուրբ կտորների, դնում ենք պերգամենտով պատված ձևամանի մեջ։
  2. Բազուկի շերտերը պատում ենք ձիթայուղով, համեմում ենք աղով ու պղպեղով և հազրեվարդով։
  3. Եփում ենք 15-20 րոպե 190 աստիճան տաքացրած ջեռոցում։բազուկով-չիպս

Պոմադկա

         Բաղադրիչներ՝

  • Կոկոսի քերուկ- 2 բաժակ
  • Գետնանուշի յուղ- 1 բաժակ
  • Կոկոսի յուղ- ½ բաժակ
  • Անուշահյութ- 3-5 ճ/գ

 

        Պատրաստման եղանակը

  1. Կոկոսի քերուկը մոտ 5 րոպե բլենդերով հարում ենք։
  2. Ավելացնում ենք գետնանուշի յուղն ու կոկոսի յուղը։
  3. Բոլոր բաղադրիչները խառնում ենք, ապա ավելացնում ենք անուշահյութը (օշարակը)։
  4. Ստացված զանգվածը լցնում ենք յուղաթղթով պատված ուղղանկյուն ձևամանի մեջ։
  5. 15 րոպե դնում ենք սառցախցիկում, ապա հանում ենք ու կտրատում։պոմադկա

Շոկոլադով և ընկույզով մյուսլի

         Բաղադրիչներ՝

  • վարսակի փաթիլներ (հերկուլես) – 300 գր
  • կոկոսի քերուկ – 100 գր
  • ընկույզ – 150 գր
  • չիր – 150 գր
  • եղեգնաշաքար – 100 գր
  • մեղր – 100 գր
  • կարագ – 2 ճ/գդ
  • աղ – 1 պտղունց
  • վանիլին – 1 պտղունց
  • շոկոլադ սև – 100 գր

 

        Պատրաստման եղանակը

  1. Վարսակի փաթիլներն ու կոկոսի քերուկը խառնում ենք, լցնում ձևամանի մեջ, տարածում ու 10-12 րոպեով տեղափոխում ենք նախօրոք 190 աստիճան տաքացրած ջեռոցը (անընդհատ խառնում ենք, որպեսզի զանգվածը չայրվի):
  2. Պատրաստում ենք օշարակը: Եղեգնաշաքարը, կարագը, մեղրը, վանիլինն ու աղը լցնում ենք ամանի մեջ և մարմանդ կրակին տաքացնում, մինչև ստանանք համասեռ զանգված:
  3. Մեկ այլ ամանի մեջ լցնում ենք վարսակի փաթիլները, կոկոսի քերուկը, չրերն ու ընկույզները և վրան ավելացնում օշարակը:
  4. Ձևամանը ծածկում ենք փայլաթիթեղով, այնուհետև լցնում ենք մյուսլին և ձեռքերով տարածում:
  5. Վրան լցնում ենք շոկոլադի կտորները և ծածկում ենք յուղաթղթով: Այնուհետև վրան ծանրություն ենք դնում ու 3-4 ժամով տեղափոխում սառնարան: Ժամանակը լրանալուն պես ծանրությունն ու յուղաթուղթը հանում ենք և մյուսլին կտորների բաժանում:Շոկոլադով և ընկույզով մյուսլի

Կրեկեր վարսակի փաթիլներից

        Բաղադրիչներ՝

  • ջուր – 100 մլ
  • բուսայուղ – 1 ճ/գդ
  • ընկույզ – 4 ճ/գդ
  • աղ – 0.5 թ/գդ
  • վարսակի փաթիլներ (հերկուլես) – 200-250 գր

 

Պատրաստման եղանակը

  1. Ընկույզները, աղը և վարսակի փաթիլները լցնում ենք բլենդերի մեջ և մանրացնում: Այնուհետև ամանի մեջ լցնում ենք զանգվածն ու եռացրած ջուրը, լավ խառնում և ավելացնում բուսայուղը:
  2. Զանգվածը լցնում ենք 20 х 30 սմ տրամագծով յուղաթղթապատ ձևամանի մեջ, լավ տարածում և դանակով խորանարդների ենք բաժանում:
  3. Թխում ենք նախօրոք 160 աստիճան տաքացրած ջեռոցում 40 րոպե:Կրեկեր վարսակի փաթիլներից

Շոկոլադով և ընկույզներով սալիկ

         Բաղադրիչներ՝

  • կարագ – 4 ճ/գդ
  • կակաո – 5 ճ/գդ
  • շաքարավազ – 5 թ/գդ
  • նուշ – 50 գր
  • հնդկական ընկույզ – 50 գր
  • կոկոսի քերուկ – 50 գր

 

        Պատրաստման եղանակը

  1. Կարագը մարմանդ կրակին հալեցնում ենք, ավելացնում շաքարավազը և խառնում այնքան, մինչև ստանանք համասեռ զանգված: Այնուհետև լցնում ենք կակաոն և 5-7 րոպե խառնում, բայց ոչ մի դեպքում չենք եռացնում:
  2. Թավան հանում ենք կրակի վրայից և հովացնում՝ հասցնելով 30-40 աստիճանի: Կոկոսի քերուկը, նուշն ու հնդկական ընկույզը մանրացնում ենք, մեր ցանկացած չափի հասցնում, լցնում ենք շոկոլադի մեջ և խառնում:
  3. Զանգվածը լցնում են փայլաթիթեղապատ փոքր ձևամանի մեջ, ծածկում փայլաթիթեղով և 15-20 րոպեով տեղափոխում ենք սառցախցիկ:Շոկոլադով և ընկույզներով սալիկ

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *