Ինչպես ընտրել ծովամթերք

inchpes-@ntrel-covamterq-7

Այս անգամ Ձեզ ենք ներկայացնում մի քանի խորամանկություններ, որոնք կօգնեն ընտրել ամենալավ ու համեղ ծովամթերքը: Դե ինչ պատրա՞ստ եք, եթե այո, ապա սովորում ենք մի քանի պարզ, բայց միևնույն ժամանակ կարևոր նրբություններ:

Ծովախեցգետին

  • Լավ ծովախեցգետինները պետք է լինեն ծալած պոչերով և հավասար գունավորմամբ. ուղիղ պոչը վկայում է այն մասին, որ ծովախեցգետինը նախքան սառեցնելն է սատկել։
  • Եթե ծովախեցգետնի չանչերի և վահանի վրա սև բծեր կան, կամ այն չորացած է, նշանակում է` հին է և այն պետք չէ գնել։
  • Փաթեթի մեջ ձյուն չպետք է լինի, դա կարող է վկայել հալեցնելու և կրկին սառեցնելու մասին։
  • Սև գլուխներով ծովախեցգետիններն (դրանք հիվանդ են) անմիջապես պետք է դեն նետել, կանաչ գլուխներովը` կարող եք օգտագործել, իսկ շագանակագույն գլուխներով ծովախեցգետինները բեղմնավորված են և դրանց միսը հատկապես օգտակար է 🙂

inchpes-@ntrel-covamterq-1

Կաղամարներ

Կաղամարներ գնելիս, ուշադրություն դարձրեք, որ դրանք մաքրված չլինեն և ունենան մոխրագույն-սպիտակ միս: Պետք է ուշադրի լինել, քանի որ վարդագույն միսն ու կաշվի բացակայությունը վկայում են այն մասին, որ ծովախեցգետինը մշակման է ենթարկվել։

inchpes-@ntrel-covamterq-2

Միդիաներ և ոստրեներ

Միդիաներ և ոստրեներ ընտրելիս, ուշադրություն դարձրեք փեղկերին. բաց փեղկերը վկայում եմ այն մասին, որ ծովամթերքը հին է։

inchpes-@ntrel-covamterq-3

Օմարներ և լանգուստներ

Լավ օմարներն ու լանգուստները խիտ փայլուն վահաններ ունեն։

inchpes-@ntrel-covamterq-4

Խորհուրդ. Բացի ութոտնուկներից և կակղամորթներից, մնացած ծովամթերքները չպետք է շատ եփել, քանի որ որքան շատ եփվեն, այնքան միսը ձիգ կդառնա։ Բացի այդ, ծովամթերքը կարելի է համեմունքներով ջրի մեջ եփել, իսկ շոգեխաշելու դեպքում` կաթնային սոուսի կամ սպիտակ գինու մեջ։

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *