Այս թխվածքաբլիթներն ասես իսկական բոված սուրճի հատիկներ լինեն: Դրանք իրենց համի և յուրօրինակ տեսքի շնորհիվ դառնում են ցանկացած սուրճի սեղանի զարդը:
Բաղադրիչներ՝
- Ձու՝ 1 հատ շատ փոքր (եթե ձուն մեծ է, կարող ենք ձեռքով մի փոքր հարել, և օգտագործել զանգվածի կեսը)
- Կարագ՝ 40 գր
- Շաքարավազ՝ 3 ճ.գ. միջին բլրակով
- Կակաո՝ 3 ճ.գ. միջին բլրակով
- Ալյուր՝ 4 ճ.գ. միջին բլրակով (հնարավոր է ՝ ավելի քիչ: Ամեն ինչ կախված է ալյուրից)
- Փխրեցուցիչ՝ 1 թ.գ.
- վանիլ՝ 1 պտղունց
- աղ՝ 1 պտղունց (ըստ ցանկության)
Խմորը շատ հեշտ է պատրաստվում: Սկզբից հարում ենք միայն կարագը՝ մոտ 5 րոպե: Այնուհետև ավելացնում ենք ձուն, և հարում ևս 5 րոպե: Եվ, վերջապես ավելացնում ենք մնացած բաղադրիչների խառնուրդը:
Խմորը ցանկալի է 30 րոպեով տեղափոխել սառնարան, սակայն պարտադիր չէ, եթե շատ ենք շտապում:
Թխվածքաբլիթները պատրաստելու համար վերցնում խմորից առանձնացնում ենք մեծ պնդուկի չափով կտոր, դրան ձեռքի երկու ափերով գլորելով հաղորդում ենք ձգված գնդի ձև, և սեղանի դանակի բութ սայրով ակոս ենք բացում:
Թխվածքաբլիթները թխվում են մոտ 5-10 րոպե՝ յուղաթղթով տապակի վրա (ինչպես միշտ, եթե չենք վստահում յուղաթղթի որակին, լրացուցիչ ձիթայուղապատում ենք այն): Շատ կարևոր է ճիշտ ճամանակին հանել ջեռոցից, քանի որ դրանք փոքր են, և արագ կարող են կորցնել նրբությունը:
Անմիջապես տեղափոխում ենք ափսեի վրա: Մատուցում ենք տաք վիճակում:
Ի դեպ՝ դառը շոկոլադի սիրահարներն առանձնահատուկ կգնահատեն այս փոքրիկ հրաշքների համը, քանի որ այն ստացվում է ոչ շատ քաղցր, և կակաոյի ընդգծված համով:
Թողնել պատասխան
Մուտք եղեք: