Ժամանակակից խոհանոցը առանց բլենդերի դժվար է պատկերացնել։ Մսի խճողակ, բանջարեղենային խյուս, գետնանուշի մածուկ պատրաստելիս այս սարքն անփոխարինելի է։
Ինչպես արագ մաքրել բլենդերը: Այս հարցն ունի շատ հեշտ լուծում:
Որպեսզի բլենդերը երկար ծառայի, ճիշտ խնամք է հարկավոր։ Օգտագործելուց հետո բլենդերի դանակն ու բաժակը անհրաժեշտ է լավ լվանալ։ Կարող եք, իհարկե, սովորականի պես սպունգով հոսող ջրի տակ լվանալ, բայց այլ տարբերակ էլ կա. բլենդերի բաժակի մեջ ջուր լցրեք և մի քանի կաթիլ օճառ ավելացրեք։ Այնուհետև կափարիչով ծածկեք և 30 վայրկյան հարեք։ Տաք օճառաջուրը բոլոր կեղտերը կհեռացնի։ Վերջում, պարզապես բաժակը պարզաջրեք և անձեռոցիկով չորացրեք։
Թողնել պատասխան
Մուտք եղեք: