Շատերն են գետնանուշ սիրում, բայց ոչ բոլորը գիտեն՝ ինչպես կարելի է այն արագ մաքրել:
Եվ այսպես, Ձեզ ենք ներկայացնում գետնանուշն արագ մաքրելու մի քանի եղանակներ.
- Գետնանուշը լցնում եք շիկացած չոր թավայի մեջ և փայտե թիակով խառնելով տապակում։ Այս դեպքում պետք է ուշադիր լինեք, որ գետնանուշը չվառվի։ Պատրաստի գետնանուշը պետք է բաց բեժ գույնի ունենա, իսկ կեղևն էլ բովելու ընթացքում առանձնանա։ Այնուհետև թավան պետք է կրակից վերցնեք, գետնանուշը սառեցնեք ու մաքրեք։
- Կարող եք գետնանուշը լցնել տապակի մեջ և 180-200 աստիճան տաքացրած ջեռոցում թողնեք մոտ 7-10 րոպե։ Ջեռոցից հանելուց հետո գետնանուշը պետք է սառեցնեք ու մաքրեք։
- Եթե բոված գետնանուշ չեք սիրում, ապա այն դրեք խոր ամանի մեջ և վրան լցրեք եռացրած ջուր։ 5-10 րոպե հետո կարող եք ջրից հանել և մաքրել։
Մաքրած և բոված գետնանուշով կարող եք համեղ թխվածքաբլիթ, գետնանուշով կոնֆետ և գետնանուշով պաստա պատրաստել։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
es tranic arem jigs