ԽորՈված տաքդեղը շատերիս կողմից սիրված ուտեստներից մեկն է հատկապես ամռան ամիսներին։ Այն պատրաստելը շատ հեշտ է, իսկ կեղևահանելը՝ փոքր-ինչ դժվար և ժամանակատար:
Այս հոդվածում կներկայացնենք տաքդեղը մաքրելու ամենատարածված և հեշտ տարբերակներից մեկը:
Մեթոդը հետևյալն է. խորոված տաքդեղը անհրաժեշտ է դնել պոլիէթիլենային տոպրակի մեջ։
Այնուհետև պետք է տոպրակի բերանը կիպ ծածկել և այդպես թողնել 10-15 րոպե։ Կարելի է նաև պոլիէթիլենային տոպրակի փոխարեն տաքդեղը դնել կաթսայի մեջ և ծածկել կափարիչով։
Այդ ընթացքում տաքդեղը կսառչի, կեղևն էլ առանց ավելորդ ջանքերի ինքն իրեն դուրս կգա թույլ հպումով։
Ահա և վերջ 🙂 Բարի ախորժակ 🙂
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: