Մակարոնը ամենահեշտ պատրաստվող և ունիվերսալ ուտեստներից է։ Որակյալ մակարոն գնելուց հետո ցանկացած տանտիրուհի պետք է իմանա դրա ճիշտ պատրաստելու ձևը։ Եթե իտալացիներին հարցնեք, թե ինչպես են եփում պաստան, ապա մի ամբողջ դասախոսություն կկարդան, բայց բավական է իմանալ ընդամենը մի քանի գաղտնիք համեղ պաստա պատրաստելու համար: Այս անգամ սովորում ենք մակարոն պատրաստելու գլխավոր նրբությունները՝
- Անգամ քիչ քանակությամբ մակարոն եփելու համար լայն հատակով տարողունակ կաթսա է հարկավոր, որի չափից էլ կախված է պատրաստվող ուտեստի համը։ 100 գր մակարոնի հաշվարկով 1լ ջուր է հարկավոր լցնել, որպեսզի պաստան եփվելու ընթացքում ճիշտ կազմություն ստանա և ձգությունն ու ձևը չկորցնի 🙂
- Մակարոնի ջրի մեջ հարկավոր է եռալուց հետո աղ լցնել, այնուհետև ավելացնել մակարոնը։ Շատ հարմար է խոշոր ծովի աղը. 1լ ջրին` 1/2 ճ/գդ ծովի աղ է հարկավոր լցնել։
- Կաթսայից հանելուց հետո պետք է մակարոնը լցնել քամիչի մեջ, որից հետո միայն լցնել լոլիկի, բեշամել կամ այլ սոուսի մեջ։Ուշադրություն: Իտալացիները պաստան ջրով երբեք չեն լվանում:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Edqan@ menq el giteinq