Ինչպես ճիշտ ընտրել կիվի

inchpes-entrel-kivi-1

Երբեմն կիվի ընտրելը բարդ գործընթացի է վերածվում, և արդյունքում մենք ընտրում ենք չհասունացած, կամ շատ փափուկ կիվի: Այս ամենից խուսափելու համար, պետք է պարզապես իմանալ մի քանի նրբություններ:

Ինչպես գիտենք, դարչնագույն խավով պատված կիվին արժեքավոր սննդանյութերի գանձարան է: Կիվին C վիտամինի պարունակությամբ երկու անգամ գերազանցում է նարնջին, իսկ բջջանյութի պարունակությամբ՝ խնձորին:

  • Կիվի ընտրելիս պետք է այն թեթևակի սեղմեք. հասունացած պտուղը փոքր-ինչ փափուկ է, բայց՝ առաձգական: Սեղմածի տեղը չպետք է մնա, բացի դրանից, հասուն պտուղը կարելի է ճանաչել հագեցած բույրից:
  • Շատ փափուկ կամ ճաքճքած կիվին մի կողմ դրեք, քանի որ այն չափից ավելի է հասունացել, ու հնարավոր է՝ ներսից արդեն թթված լինի:

inchpes-entrel-kivi-3

  • Եթե գնել եք պինդ, խակ ու թթու կիվի, մի՛ վրդովվեք: Դրանք հիանալի հասունանում են տնային պայմաններում: Պտուղները խնձորի, բանանի կամ նարնջի հետ դրեք թղթե տոպրակի մեջ ու մի քանի օր պահեք սառնարանի ստորին հատվածում: Արդյունքը կապշեցնի Ձեզ 🙂

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *