Ինչպես ընտրել համեմունքներ

inchpes-@ntrel-hamemunqner-1

Չկա այնպիսի տանտիրուհի, ով համեմունքների զինանոց չունենա։ Ճիշտ ընտրված համեմունքներով կարելի է հրաշքներ գործել խոհանոցում, միայն թե սովորելու ցանկություն է պետք 🙂

Ինչպե՞ս օգտագործել համեմունքները

Հաճախ միսը, ձուկը, թռչնամիսը տապակելուց առաջ համեմում են համեմունքներով, ինչպես նաև վերջիններս օգտագործում են մարինադների, ապուրների, բանջարեղենային ուտեստների և աղցանների մեջ։ Երբեմն համեմունքներն օգտագործում են աղանդերների, թեյերի և ըմպելիքների պատրաստման մեջ, որոնք միշտ յուրահատուկ համ են ունենում (ցուրտ եղանակին փորձեք կանաչ թեյով, աղացած չիլի պղպեղով, հիլով և դարչինով թեյը, որը լավացնում է արյան շրջանառությունը, պայծառեցնում միտքը, իսկ հավասար չափաբաժիններով պատրաստված համեմի և սամիթի սերմերով և զիրայով թեյը բարելավվում  է մարսողությունը)։

inchpes-@ntrel-hamemunqner-3

Համեմունքներ ձկան ուտեստների համար. խորհուրդ է տրվում օգտագործել ծիտրոն, թարխուն, սամիթ, մեղվախոտ, սպիտակ պղպեղ և բոլոր այն խառնորդները, որտեղ այս համեմունքները կան։

Համեմունքներ մսային ուտեստների համար. տավարի և գառան մսի համար շատ հարմար են ուրցը, օրեգանոն, ռեհանը, կարմիր և սև պղպեղները, քիմիոնը, մանանեխի սերմերը, սխտորը։ Խոզի մսի հետ հարմար են գիհը, եղեսպակը, մեղվախոտը, մշկընկույզը, ծիտրոնը և խնկածաղիկը 🙂

Համեմունքներ թռչնամսի համար. սովորաբար օգտագործում են խնկածաղիկ, քիմիոն, մշկընկույզ, բոլոր տեսակի պղպեղներն ու սխտորի փոշին։ Ուտեստներն ախորժելի տեսք կստանան նաև քրքումով կամ պապրիկայով համեմելու դեպքում։

Համեմունքներ բանջարեղենային և սնկային ուտեստների համար. ճիշտ է օգտագործել սոխ, սխտոր, սամիթ, ուրց, դափնու տերև, մանանեխի սերմեր, ռեհան, բարբարիս, կոճապղպեղ և նեխուր։

Համեմունքներ թխվածքների համար. առանձնահատուկ հագեցած համ է ստացվում մեխակ, դարչին, վանիլ, կոճապղպեղ, հիլ, անիսոն, բահար, ցիտրուսների կեղև օգտագործելիս:

Ձեզ կարող է հետաքրքրել նաև

Թողնել պատասխան

Մուտք եղեք:

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *