Ներկայումս խանութներում ներկայացված են ամենատարբեր մշակման, ծագման և երկրների արտադրության ձիթայուղի բազմաթիվ տեսակներ:
Այսօր կփորձենք հասկանալ ձիթայուղի տարատեսակները՝ ըստ պատրաստման և մշակման եղանակի, բաղադրության, համի և որակի:
Extra-virgin olive oil
Կարելի է ասել ձիթայուղի ամենաարժեքավոր տեսակն է, որը պատրաստվում է միայն բնական հումքից (ձիթապտուղները քիմիական մշակման չեն ենթարկվում), ունի ամենացածր թթվայնությունը (համարվում է, որքան թթվայնությունը ցածր է, այնքան ձիթայուղն ավելի լավն է) և համային տեսանկյունից ամենանուրբն է:
Fine virgin olive oil
Վերջինս սառը մզվածքի ձիթայուղ է և անթերի համ ու բույր ունի (դառնահամ չէ), դե իսկ թթվայնությունը չի գերազանցում 1 տոկոսը:
Semi-fine virgin olive oil
Այս ձիթայուղը սառը մզվածքի է, թթվայնությունը 1,5 – 3 տոկոս է, ինչի շնորհիվ այն հաճելի համ ու բույր ունի։ Վերջինս ստանում են չհասունացած ձիթապտուղներից: Պետք է նշել, որ այն առաջին բերքահավաքի ձիթայուղ է և արտադրվում է սահմանափակ քանակով` լավագույն ձիթապտուղներից։
Olio virgin
Այս ձիթայուղը հարմար է օգտագործել ուտեստները տապակելու համար, որը, սակայն, օգտակարության տեսանկյունից պակաս արժեքավոր է։
Refined olive oil, Pomace Olive Oil (ռաֆինացված ձիթայուղ)
Սա քուսպի յուղի և քիչ տոկոսով Virgin տեսակի ձիթայուղերի համադրություն է, որը դիետիկ արժեք չունի։
Օգտակար տեղեկություն 🙂
- Ձիթայուղը չի կարելի պահել գազօջախի, վառարանի կողքին, ինչպես նաև սառնարանում: Այն պետք է պահել չոր, մութ և զով վայրում։ Թանկ ձիթայուղը լինում է մուգ ապակյա շշերի մեջ և օգտագործելուց հետո այն պետք է անմիջապես փակել, որպեսզի չթթվի։
- Նոր շշալցված ձիթայուղն ավելի օգտակար է, այդ իսկ պատճառով էլ պետք է ուշադրություն դարձնել արտադրման ժամկետին (պահպանման ժամկետը պետք է չգերազանցի 18 ամիսը)։
- Ձիթայուղ ընտրելիս պետք է ուշադրություն դարձնել DOP/IGP հապավումներին, որը խոսում է ձիթայուղի բարձրակարգ որակի մասին. արտադրված է ունիկալ պայմաններում, ունիկալ մթերքներից և անգամ ունիկալ տեխնոլոգիաներով։ Այդպիսի ձիթայուղն ունի որակի հավաստագիր և վաճառվում է հատուկ խանութներում։
Հետաքրքիր է
Made from refined olive oils (արտադրված է զտած ձիթայուղերից) գրառումը, նշանակում է, որ թթվայնությունն ու համը քիմիականորեն ստուգված են:
From hand-picked olives (ձեռքով հավաքված ձիթապտուղներ) գրառումը խոսում է ձիթայուղի լավ որակի մասին, ինչը չի կարելի ասել մեխանիկական հավաքման ենթարկված ձիթապտուղների մասին:
Light olive oil (թեթև ձիթայուղ) սա ըստ երևույթին, մարքեթինգային քայլ է, քանի որ ձիթայուղի այդպիսի տեսակ գոյություն չունի։
100% pure olive oil (100% մաքուր ձիթայուղ) գրառումը ևս մարքեթինգային խորամանկ քայլ է և վկայում է ցածրորակ ձիթայուղի մասին:
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք: