Թխվածքներ թխելու համար նախատեսված ձևամանները հիմնականում լինում են մետաղական, ապակյա կամ կերամիկական: Դրանցից յուրաքանչյուրում էլ կարելի է հրաշալի թխվածք պատրաստել, այդ պատճառով լավագույնի ընտրությունը բացառապես կախված է անձնական նախասիրություններից: Այդուհանդերձ, քանի որ տարբեր կարծիքներ կան, ձևամանի յուրաքանչյուր տեսակի օգտին կարելի է փաստարկներ և հակափաստարկներ բերել:
Մետաղական ձևամաններ
Շուկայում ներկայացված ձևամանների մեծամասնությունը պատրաստված է ալյումինից, որը երբեմն պատված է լինում այրումը կանխող հատուկ ծածկույթով: Ալյումինե մեկանգամյա օգտագործման համար նախատեսված ձևամաններ խորհուրդ է տրվում օգտագործել այն դեպքում, եթե պատրաստվում եք ինչ-որ բան թխել տանից դուրս տանելու կամ վաճառելու համար: Լավագույն արդյունքը ստացվում են բաց երանգի մետաղից պատրաստված ձևամաններում, քանի որ, ի տարբերություն մուգ գունավորում ունեցող ձևամանների, վերջիններիս տաքացումը տեղի է ունենում ավելի դանդաղ և սահուն:
Դրական կողմերը
Ալյումինե ձևամաններն արագ են տաքանում և սառչում, ինչը դրանք ավելի հարմար են դարձնում թխվածքների արտադրության համար:
Բացասական կողմերը
Ալյումինե ձևամանների մեջ դրված թխվածքը չեք կարող կտրել: Այսինքն, եթե փորձենք պատրաստի թխվածքը կտրտել հենց ձևամանում, ապա, ամենայն հավանականությամբ, կվնասենք ալյումինե մակերեսը:
Ապակյա ձևամաններ
Մեզանից շատերն ընտրում են հենց այս ձևամանները: Դրանք թանկ չեն, շուկայում լայնորեն ներկայացված են և, ամենակարևորը, կանխատեսելի արդյունք են ապահովում: Շատ հարմար են փոքր բռնակներով ապակյա ձևամանները, որոնք ջեռոցում հեշտ են շրջվում:
Դրական կողմերը
Ապակին դանդաղ է տաքանում, այդ պատճառով խմորը լավ է թխվում և աստիճանաբար է կարմրում: Իհարկե, թխման ընթացքն ավելի երկար է տևում, բայց արդյունքն արդարացնում է սպասումը: Բացի այդ ապակյա թափանցիկ ձևամանները հնարավորություն են տալիս տեսնել, թե որքան է կարմրել թխվածքի ստորին հատվածը:
Բացասական կողմերը
Ապակյա ձևամանում խմորը թխելու ընթացքում ավելի շատ է սմքում, քան այլ ձևամաններում: Երբ ձևամանը դնում ենք ջեռոցի մեջ, թխվածքը սկզբում հրաշալի տեսք է ստանում, բայց թխման ընթացքում այն կարող է մի քիչ իջնել:
Կերամիկական ձևամաններ
Այս ձևամանները սովորականից ավելի թանկ են։ Կերամիկական ձևամաններն ապակյա ձևամանների նման դանդաղ և հավասարապես են տաքանում, իսկ ջեռոցից հանելուց հետո կարող եք նրանով գեղեցիկ մատուցել։
Դրական կողմերը
Կերամիկական ձևամանների մեծ մասը կարող ենք օգտագործել և ջեռոցում և սառցախցիկում։ Դա անփոխարինելի առավելություն է, եթե ցանկանում եք նախապես որևէ բան պատրաստել։ Եթե կարկանդակը թխելուց առաջ սառեցնում եք, շատ կարևոր է, որ այն սառցախցիկից հանելուց հետո ջերմաստիճանների փոփոխությանը դիմանա։
Բացասական կողմերը
Ժամանակակից կերամիկական ձևամանները ձևավոր թխվածք պատրաստելու համար կորավուն եզրեր ունեն։ Այնուամենայնիվ, փորձը ցույց է տալիս, որ մինչև կարկանդակի թխվելը, եզրերը ժամանակից շուտ են կարմրում։ Դրա համար անհրաժեշտ է շատ զգույշ լինել, որ թխվածքը չայրվի։ Ի տարբերություն ապակյա և մետաղական ձևամանների, կերամիկական ձևամանների ստանդարտ չափն ավելի մեծ է։ Հետևաբար, անհրաժեշտ է ավելի շատ մթերքներ լցնել, ինչն էլ կհանգեցնի նրան, որ թխվածքն ավելի ուշ պատրաստ լինի։
Սիլիկոնե ձևամաններ
Վերջին ժամանակներում ի հայտ են եկել նոր` սիլիկոնային ձևամանները։ Սակայն շատ խոհարարուհիների մոտ դրանց հարմարավետության և անվնաս լինելու վերաբերյալ հարցեր են առաջանում։
Դրական կողմերը
Սիլիկոնե ձևամանները չեն ժանգոտվում, չեն փշրվում, հեշտ են լվացվում, և որ ամենակարևորն է համապատասխանում են բոլոր հիգիենիկ պահանջներին։ Այն կարող ենք օգտագործել — 60°С մինչև +230°С ջերմաստիճաններում, ինչը թույլ է տալիս դրանք օգտագործել թե սառցախցիկում, թե ջեռոցում, թե աէրոգրիլի մեջ։ Միևնույն ձևամանի մեջ կարող ենք պատրաստել պիցցա, կարկանդակ, տորթ կամ պաղպաղակ։ Սիլիկոնե ձևամանի մեջ պատրաստվող ոչ մի թխվածք չի այրվում։ Շնորհիվ սիլիկոնի փափկության ու ճկունության, վերջինիս վրա կարող ենք նկարներ պատկերել, որից հետո տորթը կամ կարկանդակը լրացուցիչ ձևավորման կարիք չի ունենա։
Բացասական կողմերը
Սիլիկոնե ձևամանների, թերևս միակ թերությունը, փափուկ նյութն է, որը վատ է ձևը պահում, խմորը լցնելիս և տեղափոխելիս անհարմարություններ է առաջացնում։ Սակայն այս խնդիրը լուծելի է, եթե ձևամանը safe ring օղակով է հագեցած։
Ձեզ կարող է հետաքրքրել նաև
Թողնել պատասխան
Մուտք եղեք:
Hetaqrqir er u karevorn usucoxakan…
Yzum ei silikone dzevaman gnel bayc yerkmtanqi mej ei)))
Շնորհակալ ենք, որ հետևում եք մեզ 🙂
շատ շնորհակալություն հետաքրքիր նյութեր հրապարակելու մասին
Բարև Ձեզ, շնորհակալ ենք մեր աշխատանքը բարձր գնահատելու համար 🙂
Ներեցեք իսկ սիլիկոնից առողջության համար վնասակաև նյութեր չի՞ թափանցում սննդի մեջ։ Ասենք ինչպես տեֆլոնի պարագայում։
Սիրելի Նազիկ, բարձրորակ և սննդի համար նախատեսված սիլիկոնե ձևամանները վտանգավոր չեն։ ։)
Շատ կարեվոր ու հետաքրքիր տեղեկություններ են հատկապես սկսնակների համար խնայում են ժամանակ,գումար։
Շնորհակալություն։